Ռուսաստանի ՀՆԱ-ն սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 0.5%-ով
Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականի սեպտեմբերին, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության գնահատմամբ, տարեկան կտրվածքով կազմել է 0.5%՝ օգոստոսին գրանցված 0.8% աճից հետո։ Հուլիսին ցուցանիշն աճել էր 0.6%-ով, հունիսին՝ 1.7%-ով, մայիսին՝ 0.5%-ով, ապրիլին՝ 1.6%-ով, իսկ մարտին՝ 1.9%-ով։ Միաժամանակ փետրվարին գրանցվել էր 0.9% անկում, իսկ հունվարին՝ 1.6% անկում։ Այս մասին ասվում է նախարարության «Տնտեսության ընթացիկ իրավիճակի մասին» զեկույցում։
Նախարարության հաշվարկներով՝ 2026 թվականի երրորդ եռամսյակում Ռուսաստանի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 0.6%-ով՝ երկրորդ եռամսյակում գրանցված 1.3% աճից և առաջին եռամսյակում արձանագրված 0.2% անկումից հետո։
2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի ՀՆԱ-ն, Տնտեսական զարգացման նախարարության գնահատմամբ, աճել է 0.6%-ով։
