Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ում բենզինն ավելի թանկ է դարձել, քան Բայդենի նախագահության ժամանակ
29/10/2026 17:19
Կիսվել

Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ում բենզինն ավելի թանկ է դարձել, քան Բայդենի նախագահության ժամանակ

Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ-ում վառելիքի գները գերազանցել են Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակահատվածի ցուցանիշները։ Վառելիքի թանկացումը լուրջ քաղաքական խնդիր է դառնում հանրապետականների համար՝ նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներով՝ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Regular տեսակի բենզինի միջին գինը կազմել է 3.472 դոլար՝ մեկ գալոնի դիմաց։ Բայդենի նախագահության ժամանակ այս ցուցանիշը կազմել է 3.471 դոլար։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, տարբերությունը դեռևս աննշան է, սակայն քաղաքական նշանակություն ունի․ Թրամփը բազմիցս քննադատել է դեմոկրատներին վառելիքի բարձր գների համար և ամերիկացիներին խոստացել է նվազեցնել բենզինի ծախսերը։

Թանկացման հիմնական պատճառներն են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները, որոնք խափանել են նավթի և նավթամթերքի համաշխարհային մատակարարումները։ Էներգետիկ շուկայի վրա հատկապես լուրջ ազդեցություն են ունեցել Հորմուզի նեղուցի շրջանում ընթացող ռազմական գործողությունները։ Մինչև հակամարտության սկիզբն այդ նեղուցով անցնում էր նավթի և գազի համաշխարհային մատակարարումների շուրջ 20%-ը։

Մատակարարումների խափանումների պատճառով ԱՄՆ-ն և եվրոպական երկրները ստիպված են եղել օգտագործել նավթի ռազմավարական պաշարները՝ գների աճը զսպելու համար։

Միևնույն ժամանակ Սպիտակ տունը պնդում է, որ իրավիճակն աստիճանաբար բարելավվում է։ Թրամփի վարչակազմի մամուլի քարտուղար Թեյլոր Ռոջերսը հայտարարել է, որ հակամարտության ավարտից հետո բենզինը զգալիորեն կէժանանա։ Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականների գործողությունների շնորհիվ Պարսից ծոցից նավթի արտահանումը արդեն գերազանցել է նախապատերազմյան մակարդակը։

Kpler վերլուծական ընկերության տվյալները մասամբ հաստատում են այս գնահատականը։ Հոկտեմբերի 18-ին ավարտված շաբաթվա ընթացքում Մերձավոր Արևելքից նավթի միջին օրական արտահանումը՝ ներառյալ Հորմուզի նեղուցով, Օմանի ծոցով և Կարմիր ծովով իրականացվող մատակարարումները, հասել է 24.6 մլն բարելի։ Սա պատերազմի սկզբից ի վեր առավելագույն ցուցանիշն է, որը գերազանցում է մինչև փետրվար գրանցված մակարդակը։

Սակայն տնտեսագետները նախազգուշացնում են, որ տարբեր նախագահների պաշտոնավարման ժամանակահատվածներում գների ուղղակի համեմատությունը հաշվի չի առնում գնաճը։ GasBuddy ընկերության՝ նավթի շուկայի վերլուծության բաժնի ղեկավար Պատրիկ Դե Հաանի խոսքով՝ ժամանակի ընթացքում դոլարի գնողունակությունը նվազում է, ուստի անվանական գները չեն արտացոլում սպառողների վրա իրական ֆինանսական բեռը։ Նա նշում է, որ ամերիկացիներն ավտոմեքենաների լիցքավորման համար շարունակում են ծախսել իրենց եկամուտների ոչ ռեկորդային բաժինը։

Այնուամենայնիվ, բնակչության գնաճային սպասումները շարունակում են աճել։ Վերջին հարցման համաձայն՝ ամերիկացիները առաջիկա մեկ տարվա ընթացքում սպառողական գների 4.7% աճ են ակնկալում։ Սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 4.6%, իսկ Իրանի հետ պատերազմի սկսվելուց առաջ՝ 3.4%։

Բենզինի բարձր գներն արդեն ազդում են նախագահի ժողովրդականության վրա։ Հոկտեմբերի 19-ին հրապարակված Reuters/Ipsos հարցման տվյալներով՝ Թրամփի գործունեությունը հավանության է արժանացնում ամերիկացիների ընդամենը 31%-ը։ Սա նրա նախագահության երկու ժամկետների ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44