Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
2026թ.-ի օգոստոսի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
02/11/2026 17:23
Կիսվել

2026թ.-ի օգոստոսի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2026թ. օգոստոսի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 826,986 մարդ, այդ թվում 218,702 պետական և 608,284 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.2% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2026թ. օգոստոսին աշխատողների ամենամեծ թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 141,981 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 122,548 է, որից պետական՝ 110,577, ոչ պետական՝ 11,971։

Մշակող արդյունաբերություն՝ 96,885 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 57,777 զբաղված, որից պետական՝ 27,738, ոչ պետական՝ 30,039։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 47,975 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Տեղեկատվություն և կապ՝ 46,244 աշխատակից, որից պետական՝ 2,215, ոչ պետական՝ 44,029։ Մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 34,808 աշխատակից, որից պետական՝ 450, ոչ պետական՝ 34,358։

Շինարարություն՝ 46,033 զբաղված, որից պետական՝ 2,215, ոչ պետական՝ 43,818։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 41,257 զբաղված, որից բոլորը պետական։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 32,772 աշխատակից, որից պետական՝ 7,153, ոչ պետական՝ 25,619։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,547 զբաղված, որից պետական՝ 5,314, ոչ պետական՝ 1,233։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 27,348 զբաղված, որից պետական՝ 853, ոչ պետական՝ 26,495։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 27,527 զբաղված, որից պետական՝ 4,522, ոչ պետական՝ 23,005։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 27,184 աշխատակից, որից պետական՝ 367, ոչ պետական՝ 26,817։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 25,025 աշխատակից, որից պետական՝ 9,935, ոչ պետական՝ 15,090։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 23,452 աշխատակից, որից պետական՝ 6,343, ոչ պետական՝ 17,109։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,631 աշխատակից, որից պետական՝ 1,529, ոչ պետական՝ 16,102։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 13,864 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 14,431 զբաղված, որից պետական՝ 1,156, որ պետական՝ 13,275։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 10,062 աշխատակից, որից պետական՝ 614, ոչ պետական՝ 9,448։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,284 զբաղված, որից պետական՝ 4,113, ոչ պետական՝ 3,171։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28