Մեկ տարում մեր երկրի միջազգային պահուստներն աճել են շուրջ 454 մլն դոլարով
2013 թվականի վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել են 2253.0 մլն ԱՄՆ դոլար: Կենտրոնական բանկի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 2012 թվականի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ միջազգային պահուստներն աճել են 453,6 մլն ԱՄՆ դոլարով: Պահուստների գերակշիռ մասը կազմել են փոխարկելի արտարժույթով ակտիվները:
Նշենք նաև, որ 2013 թվականի ընթացքում Հայաստանի համախառն միջազգային պահուստների առավել բարձր ցուցանիշ գրանցվել է սեպտեմբերին (2430.6 մլն ԱՄՆ դոլար), ամենացածր ցուցանիշը՝ հունիսին (1606.3 մլն ԱՄՆ դոլար):