Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
08/04/2009 15:25
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայրենական ապրանքարտադրողների միության անդամների եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությամբ։

Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակը հանրապետության ընթացիկ տնտեսական իրավիճակի քննարկումն է, համատեղ ջանքերով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների հաղթահարման ուղիների հստակեցման համար։ Հիշեցնելով, որ տնտեսվարող սուբյեկտների հետ պարբերական խորհրդակցությունների անցկացումը կառավարության հակաճգնաժամային ծրագրի առաջնահերթ կետերից է, Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաեւ հայրենական ապրանքարտադրողների հետ երկխոսության կարեւորությունը։

Շնորհակալություն հայտնելով խորհրդակցության կազմակերպման համար, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ միության ավելի քան երեք տասնյակ ընկերությունների, ձեռնարկությունների ղեկավարներն իրենց կարծիքները, նկատառումներն ու առաջարկություններն են ներկայացրել հանրապետության տնտեսության ներկայիս իրավիճակի եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ Հայրենական արտադրողների միությունում քննարկվել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը եւ միության անդամները, ըստ էության, պաշտպանում են նրանում ամրագրված մոտեցումները, պատրաստ են նպաստել հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության, ենթակառուցվածքների բարելավման եւ այլ նախագծերի իրականացմանը։ Հայրենական ապրանքարտադրողները կարեւորել են նաեւ ներկա պայմաններում ձեռնարկատիրական կապիտալում պետության մասնակցության նշանակությունը, վարկավորման ծավալների մեծացումը, հարկային քաղաքականության բարելավումը, մասնավորապես, գյուղատնտեսության բնագավառում տեղական արտադրության խթանումը, ինովացիոն տեխնոլոգիաների, զբոսաշրջության զարգացումը, արտահանումը խթանող մասնագիտական կազմակերպության ստեղծումը, կառավարություն-արհմիություն համագործակցության անհրաժեշտությունը եւ այլն։

Վազգեն Սաֆարյանը նշել է, որ Հայրենական ապրանքարտադրողների միությունը Ապրանքարտադրողների միջազգային միության անդամ է եւ այդ համատեքստում կարող է օգտագործել իր հնարավորությունները` հայկական ապրանքների արտահանման հարցերի լուծման համար։

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, վարչապետը բարձրացված հարցերի վերաբերյալ արտահայտել է իր եւ կառավարության տեսակետները, տեղեկացրել մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված միջոցառումների, մշակվող նախագծերի մասին` հավաստիացնելով, որ բոլոր հարցադրումներն ու առաջարկությունները ուշադրությամբ կուսումնասիրվեն, հաշվի կառնվեն առաջիկա նախագծերում, իսկ որոշակի հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին։

Մեկ անգամ եւս ընդգծելով հայրենական ապրանքարտադրողների հետ հանդիպման կարեւորությունը, վարչապետը նշել է, որ նման խորհրդակցությունները լինելու են պարբերական, քանի որ հնարավորություն են տալիս կառավարությանը քննարկվող հարցերի վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունելու։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98