Ռուպերտ Մերդոքն իր բիզնեսը վստահել է որդիներին
Ռուպերտ Մերդոքն իր մեդիախմբի կառավարումը վստահել է ավագ որդուն՝ 42-ամյա Լանհան Մերդոքին, ով կզբաղեցնի News Corp-ի և 20th Century Fox-ի համանախագահի պաշտոնը: Ռուպերտ Մերդոքի մյուս որդին՝ Ջեյմս Մերդոքը, կզբաղեցնի 20th Century Fox-ի գլխավոր գործառնական տնօրենի պաշտոնը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Ռուպերտ Մերդոքը կշարունակի մնալ իր ընկերությունների ղեկավար կազմում՝ Fox-ում զբաղեցնելով տնօրենների խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնները, իսկ News Corp-ում՝ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: