Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՆ
09/04/2009 17:33
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՆ

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգյանը հայրարել է, որ օպերատիվ շտաբը, որը մշակում է հակաճգնաժամային միջոցառումներ, հայտարարում է մրցույթի մասին, որը մենք սկսելու ենք երկուշաբթի օրվանից։
Գաղտնիք չէ, որ մեր տնտեսության զարգացման կարեւորագույն շարժիչներից մեկը շինարարությունն է, եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքներն առաջին հերթին իրենց վրա զգացին հենց մեր կառուցապատողները, որովհետեւ օտարերկրյա ներդրումների ծավալները կտրուկ նվազեցին շինարարության ոլորտում եւ դա բացասաբար անդրադարձավ համախառն ներքին արդյունքի մեր ցուցանիշների վրա։ Ինչպես նաեւ գաղտնիք չէ, որ շինարարությունը ամենամեծ մուլտիպլիկատիվ էֆեկտն ունի համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մեջ, քանի որ շինարարությունն իր հետեւից շարժում է մեր տնտեսության մի մեծ հատված։ Եվ հասկանալի է, որ շինարարությունում ներդրումային ծավալների կրճատումը էական նշանակություն ունի ընդհանուր տնտեսական համակարգի համար։ Եվ այս նոր նախաձեռնությունը, որով հանդես է գալիս օպերատիվ շտաբը, նպատակ ունի խթանել շինարարությունը ՀՀ-ում։
Մենք որոշում ենք ընդունել տրամադրել պետական երաշխիքներ կառուցապատողներին` առաջին փուլում մինչեւ 20 մլրդ դրամի չափով։ Պետական երաշխիքներ, որոնք հնարավորություն կտան կառուցապատողներին վարկային միջոցներ ներգրավել առեւտրային բանկերից։ Այսօր առեւտրային բանկերում լիկվիդայնության մակարդակը չափազանց բարձր է, նրանք ունեն կուտակած ռեսուրսներ եւ միակ գործոնը, որը զսպում է նրանց ավելացնելու վարկավորման ծավալները, ռիսկայնության գնահատումն է։ Հասկանալի է, որ պետությունը չի կարող այս պահին չմիջամտել եւ չվերցնել իր վրա որոշակի ռիսկեր, նպատակ ունենալով աշխուժացնել տնտեսությունը։ Բոլոր կառուցապատողները կարող են դիմել օպերատիվ շտաբին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր։ Փաստաթղթերի ցանկը եւ հայտարարության տեքստը այսօր կտեղադրվի կառավարության կայքէջում, եւ բոլոր կառուցապատողները հնարավորություն կունենան ծանոթանալու փաստաթղթերի փաթեթին, որ նրանք այդ կերպ նախապատրաստեն ու ներկայացնեն կառավարության օպերատիվ շտաբին։ Նախնական քննարկումներ տեղի են ունեցել կառավարությունում` ե՛ւ կառուցապատողների հետ, ե՛ւ Կենտրոնական բանկը քննարկումներ է իրականացրել առեւտրային բանկերի հետ. այն կանոնները եւ պայմանները, որոնք մենք առաջարկում ենք, երկկողմ ընդունելի են։ Ենթադրվում է, որ առաջին հերթին նախապատվությունը տրվելու է այն անավարտ շինարարական օբյեկտներին, որոնց պատրաստվածության աստիճանը հասնում է մինչեւ 75 տոկոսի։ Հասկանալի է, որ դրա նպատակն է հնարավորին չափ արագ շրջանառության մեջ դնել եւ վաճառքի հանել պատրաստի բնակարաններ։ Գրավադրվելու է անշարժ գույքը, որպես պարտավորություններ պետության նկատմամբ, ընդ որում, գրավադրված գույքը չպետք է ծանրաբեռնված լինի այլ պարտավորություններով։
Միեւնույն ժամանակ, դուք տեղյակ եք, որ 2009թ. պետական բյուջեում, որը հաստատվեց Ազգային Ժողովի կողմից, նախատեսված էր, որ Կենտրոնական բանկն ստեղծելու է հիփոթեքային հիմնադրամ։ Հիփոթեքային հիմնադրամի ստեղծման նպատակն է խթանել, որպեսզի զարգանա նաեւ երկրորդային շուկան, եւ երկրորդային շուկայի միջոցով մենք կարողանանք ավելացնել վճարունակ պահանջարկ։ Կենտրոնական բանկը նույնպես այսօր հանդես է գալու հիփոթեքային հիմնադրամի ստեղծման մասին հայտարարությամբ։ Այսինքն` մեր այս հակաճգնաժամային միջոցառումը ներառում է երկու ուղղություններ` եւ առաջարկի, եւ պահանջարկի խթանման միջոցով մենք նպատակ ունենք տեղից շարժել շինարարությունը եւ, բնականաբար, դա իր դրական ազդեցությունն է թողնելու ընդհանուր տնտեսական մթնոլորտի վրա, խթանելու է ներդրումների ավելացումը մասնավոր հատվածում։ Եթե այս 20 միլիարդանոց փաթեթը կարողանանք արագորեն իրացնել եւ գնահատել ռիսկայնության մակարդակը, մենք չենք բացառում, որ կառավարությունը տրամադրվող երաշխիքների ծավալները կավելացնի եւս 20 մլրդ դրամով։ Այնպես որ, սպասում ենք, որ կառուցապատողներն արագորեն արձագանքեն մեր այս հայտարարությանը, եւ մենք կարողանանք հնարավորին չափ կարճ ժամանակահատվածում ապահովել լայնածավալ վարկավորում, որը կնպաստի տնտեսական աճի ցուցանիշների բարելավմանը:

 ——–

Օպերատիվ շտաբը հրավիրում է բնակելի շենքերի կառուցապատում իրականացնող ընկերություններին` մասնակցելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրին, համաձայն որի գրավի դիմաց ՀՀ կառավարությունը կառուցապատողներին տրամադրելու է վարկային երաշխիքներ` կիսավարտ բնակելի շինարարական օբյեկտներն ավարտելու նպատակով: Որպես գրավ ընդունվում է այլ պարտավորություններով չծանրաբեռնված անշարժ գույքը:
Տրամադրվող երաշխիքի գումարը չի գերազանցելու գրավադրվող անշարժ գույքի շուկայական գնի 35%-ը: Անշարժ գույքի շուկայական գինը որոշելիս հիմք է ընդունվելու 2 անկախ գնահատող ընկերությունների կողմից տրված շուկայական գների նվազագույնը: Պետական երաշխիքը կարող է տրամադրվել մինչև 3 տարի ժամկետով: Տրամադրվող երաշխիքի գումարն այլ տեսակի գրավի դիմաց (բանկերում հաշիվների մնացորդը, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, BBB- վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող բանկերի երաշխիքը), ելնելով իրացվելիության աստիճանից, կարող է հասնել գրավադրվող գույքի շուկայական գնի մինչև 100%-ը:
Վարկային երաշխիքը տրամադրվելու է պահանջվող վարկի միայն մայր գումարի համար:

Կառուցապատողներին ներկայացվող պահանջները.
1. Առևտրային բանկը պատրաստ է վարկավորել կառուցապատողին պետական երաշխիքի առկայության պարագայում, ինչը հավաստվում է առևտրային բանկի կողմից պաշտոնական գրությամբ:
2. Կառուցապատման ենթակա օբյեկտի պատրաստվածության աստիճանը պետք է լինի առնվազն 75%, ինչը հավաստվում է գույքը գնահատող ընկերությունների կողմից:
Առաջարկվող երաշխիքների ընդհանուր գումարը կազմում է 20 մլրդ դրամ: Պահանջներին բավարարող հայտերի հանրագումարը 20 մլրդ գումարը գերազանցելու դեպքում` նախապատվությունը տրվելու է այն կառուցապատողներին, որոնց շինարարական օբյեկտների ավարտման աստիճանը առավելագույնն է և որոնց կառույցի 1 քառ.մ շուկայական արժեքը նվազագույնն է:
Կառուցապատողն օպերատիվ շտաբին պետք է ներկայացնի` ըստ կից ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը:
Օպերապիվ շտաբն իրավունք է վերապահում կառուցապատողների կողմից ներկայացված տվյալները, ինչպես նաև գնահատողներից ստացված գնահատականները լրացուցիչ փորձաքննության ենթարկել:
Դիմումներն ընդունվում են սկսած 2009 թվականի ապրիլի 14-ից` հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1, Օպերատիվ Շտաբ: Լրացուցիչ տեղեկություններ (պարզաբանումներ) ստանալու համար կարող եք զանգահարել (010) 52-92-39 հեռախոսահամարով կամ նամակ ուղղել հետևյալ էլեկտրոնային հասցեով. operativ@gov.am:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98