WAL-MART STORES INC ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 1.4%-ՈՎ
Wal-Mart Stores Inc ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընկերության վաճառքի ընդհանուր ծավալները մարտ ամսվա ընթացքում աճել են մոտ 1.4%-ով, և ընկերությունն ակնկալում է ապահովել նաև շահույթի աճ ընթացիկ քառորդում:
Wal-Mart Stores Inc ընկերությունը նշում է, որ չնայած վերջին վեց ամիսների ընթացքում գրանցվել է ընկերության խանութների ցանց այցելողների թվաքանակի կտրուկ աճ, այնուամենայնիվ նկատվում է վաճառքի ծավալների աճի դանդաղ միտում, քանի որ հաճախորդները հակված չեն սպառման: