Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
ՊԵԿ-IOTA. միջազգային գործակցության ընդլայնում
25/04/2014 15:13
Կիսվել

ՊԵԿ-IOTA. միջազգային գործակցության ընդլայնում

Երևանում մեկնարկել է «Ռիսկերի վերլուծության սկզբունքների կիրառում հարկային վարչարարության տարբեր ոլորտներում» խորագրով միջազգային դասընթաց
 
Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 23-25-ը Երևանում անցկացվում է «Ռիսկերի վերլուծության սկզբունքների կիրառում հարկային վարչարարության տարբեր ոլորտներում» խորագրով միջազգային ուսումնական դասընթաց: Դասընթացը մասնակիցներին թույլ կտա ռիսկերի վերլուծության հարցերի վերաբերյալ ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ: Այն կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ՝ նպաստելով երկրներում ռիսկերի վերլուծության խնդիրների կարգավորման արդյունավետության բարձրացմանը: «Կարևորելով միջազգային փորձի փոխանակման գործընթացը` Հայաստանի հարկային ծառայությունը շահագրգռված է ապահովել իր մասնագետների մասնակցությունը Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության միջոցառումներին: Այսպիսի նախաձեռնությունները կնպաստեն կազմակերպության անդամ երկրներում ավելի ներդաշնակ և կանխատեսելի հարկային դաշտի ձևավորմանը»,-բացման խոսքում նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Եռօրյա դասընթացին մասնակցում են 30 հարկային պաշտոնյաներ 17 երկրներից: «Թեմայի վերաբերյալ բազմաբովանդակ շնորհանդեսների միջոցով բոլոր պատվիրակները կներկայացնեն իրենց երկրի լավագույն փորձը: Մենք կարծում ենք` սա փորձի փոխանակման չափազանց արդյունավետ միջոց է, և IOTA-ն պատիվ ունի գտնվելու Հայաստանում և այդ նպատակով համագործակցելու Հայաստանի հարկային ծառայության հետ»,-նկատել է միջազգային դասընթացի համակարգող Դեյվիդ Վուդսը:

Դասընթացի թեման ժամանակակից աշխարհում առանձնահատուկ հրատապություն ունի հարկային մարմինների և ձեռներեցության համար: Ինչպես դիտարկում է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ռիսկերի վերլուծության համակարգը հարկային վարչարարության արդիական գործիք է, որի լիարժեք կիրառությունը վկայում է տվյալ համակարգի զարգացած լինելու մասին: ՊԵԿ-ը նույնպես կիրառում է ռիսկերի կառավարման միջազգային սկզբունքները. «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկմամբ էլեկտրոնային գործիքների խմբավորման և միասնական տրամաբանության սկզբունքի հիման վրա նախագծվել է ռիսկերի կառավարման համակարգը (ՌԿՀ): «Ռիսկերի վերլուծության համակարգի արմատավորումը հնարավորություն է տալիս ամբողջությամբ կանխարգելել պոտենցիալ ռիսկերը, նվազեցնել վարչարարական ընթացակարգերը, հետևաբար նաև շփումները հարկ վճարողների և հարկային մարմնի միջև»,-ներկայացրել է Վախթանգ Միրումյանը: Ներկայում հարկային ծառայությունում ներդրվել է մոդուլներից մեկը` ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմատ ենթահամակարգը, իսկ համակարգի ամբողջական գործարկումը նախատեսվում է 2016թ.-ին:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48