ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՐԴԵՆ ԱՅՍ ՏԱՐԻ
Blue Chip Economic Indicators հետազոտական ընկերության ուսումնասիրությունների համաձայն ԱՄՆ տնտեսությունը ճգնաժամային իրավիճակից կարող է դուրս գալ ընթացիկ տարվա երկրորդ կեսին, որը մեծապես պայմանավորված կլինի հիպոթեքային շուկայում սպառողական պահանջարկի վերականգնմաբ: Հետազոտությանը մասնակցած անկախ փորձագետների 86%-ի կանխատեսմամբ ԱՄՆ-ում 16 ամիս շարունակվող տնտեսական անկումը կավարտվի 2009թ. երկրորդ կեսին, և մինչև տարվա վերջ կանխատեսվում է իրական ՀՆԱ-ի 2,6% աճ: Blue Chip Economic Indicators-ը նշում է, որ ամերիկյան տնտեսությունում սպասվող դրական միտումները պայմանավորված են բնակչության սպառողական ծախսերի մեծացմամբ, շինարարության խթանմամբ և արտահանման ծավալների ավելացմամբ: