ԱՄՀ-Ն 45 ՄԻԼԻԱՐԴ ՎԱՐԿ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թուրքիայի կառավարությունը և ԱՄՀ-ն համաձայնության են եկել Թուրքիային 45 մլրդ դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ: Նախատեսվում է, որ վարկային գծի տրամադրման վերաբերյալ պայմանագիրը կկնքվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Թուրքիայի կառավարության և ԱՄՀ-ի ներկայացուցիչներն արդեն եկել են համաձայնության վարկի տրամադրման հիմնական պայմանների շուրջ: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մեխմեդ Սիմսեկը (Mehmet Simsek) հայտնել է, որ այդ միջոցները հնարավորություն կտան բավարարել երկրի սպառողական պահանջարկը ճգնաժամի պայմաններում: