Առաջին եռամսյակում Հայաստանի գինու արտահանման ծավալներն աճել են 27.46%-ով
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հրապարակած տվյալներ համաձայն 2014թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանված գինու ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 27.46%-ով և կազմել 335.5 հազար լիտր: Արտահանված գինու մաքսային արժեքը կազմել է 1 097 700 ԱՄՆ դոլար, ինչն անցյալ տարվա ցուցանիշին գերազանցում է 8.2544%-ով:
Միևնույն ժամանակ Հայաստանից արտահանված հանքային և գազավորած` քաղցրացրած ջրերի և այլ ոչ ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալները նվազել են 11.81%-ով և կազմել 831.7 հազար լիտր: Մաքսային արժեքը նվազել է 22.93%-ով և կազմել 850 900 ԱՄՆ դոլար: