Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԵԼ Է «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐՅԵՐ 2009» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
10/04/2009 18:03
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԵԼ Է «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐՅԵՐ 2009» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Պրոմ էքսպո» ընկերության կողմից, նաեւ ՀՀ կառավարության աջակցությամբ կազմակերպված «Շինարարություն եւ ինտերիեր 2009» մասնագիտացված ազգային ցուցահանդեսի բացմանը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին, վարչապետը նշել է, որ կառավարությունն աջակցում է ավանդաբար կազմակերպվող այս ցուցահանդեսին` նպատակ ունենալով խթանել շինարարության ոլորտում գործող ընկերությունների միջեւ փորձի, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, պարզելու համար, թե որո՞նք են այն նորամուծությունները, որ հնարավոր է ապահովել այս բնագավառում։
«Գաղտնիք չէ, որ շինարարությունը Հայաստանի տնտեսության շարժիչներից մեկն է եւ այսօր այդ ոլորտում մասնավոր ներդրումների նվազումը էական ազդեցություն է թողնում ընդհանուր տնտեսական համակարգի եւ համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա։ Նաեւ ուզում եմ օգտվել այս հնարավորությունից ու եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրել այն նոր նախաձեռնության վրա, որով հանդես եկավ օպերատիվ շտաբը երեկ, այն է` կառավարությունը` նպատակ ունենալով խրախուսել եւ աջակցել շինարարության ոլորտի զարգացումը, բացառիկ որոշում է ընդունել` տրամադրել պետական երաշխիքներ կառուցապատողներին, որպեսզի նրանք կարողանան մեծ ծավալով վարկեր ներգրավել առեւտրային բանկերից եւ շինարարությունը նոր թափ ստանա։ Համոզված եմ, որ այսօրվա ցուցահանդեսը նույնպես այդպիսի բացառիկ հնարավորություն է, որով մենք փորձում ենք խթանել ընդհանրապես շինարարության ոլորտի զարգացումը ՀՀ-ում», – ասել է վարչապետը։
Բացման արարողությունից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ոլորտի մի քանի տասնյակ ընկերությունների արտադրանքի նմուշներին։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98