Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթ Հայաստանում
16/05/2014 09:59
Կիսվել

Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթ Հայաստանում

Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը հրավիրում է բոլորին բացահայտելու նորարար և մշակութային Եվրոպան, մասնակցելու բազմազան միջոցառումներին, արտահայտվելու: Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կմեկնարկեն Գյումրիում մայիսի 17-ին և կամփոփվեն մայիսի 24-ին Երևանում կայանալիք տեղեկատվական ցուցահանդեսով և տոնական համերգով:

Եվրոպայի օրվա տոնակատարությունը ամենամյա առիթ է զանազան միջոցառումների ընթացքում Հայաստանի հասարակությանը ներկայացնելու Եվրոպայի մշակութային բազմազանությունը, նորարար մոտեցումները, ԵՄ-Հայաստան հարաբերությունները: Տեղեկատվական շաբաթվա ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա մասնակցել վարպետության դասերի, կլոր սեղան քննարկումների, ֆիլմերի ցուցադրությունների, ներկայացումների և այլ իրադարձությունների:

Մայիսի 17-ին Գյումրին կհյուրընկալի Եվրոպայի օրվա բացման տոնական միջոցառումները` ներկայացնելով տեղեկատվական ցուցահանդես, ֆիլմի ցուցադրություն, ցուցահանդեսներ և երիտասարդական քննարկումներ:

Շաբաթվա ընթացքում մասնակիցները կբացահայտեն Եվրոպայի նորարար ոգին և ներուժը` եվրոպացի արվեստագետների կողմից անցկացվող վարպետության դասերի, եվրոպական ֆիլմերի ցուցադրությունների, ԵՄ անդամ պետությունների դեսպանություններում բաց դռների և այլ միջոցառումների ժամանակ, որ կանցկացվեն Երևանում և Կապանում:

Երևանում Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսին մայիսի 23-ին կնախորդի ավանդական Լույս գիշեր ներկայացումը, որի ընթացքում հայ և եվրոպացի արվեստագետները Ազատության հրապարակի տարածքում բազմազան նյութերով կստեղծեն արվեստի գործեր:

Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթվա ամփոփիչ միջոցառումը կմեկնարկի մայիսի 24-ին` ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում: Տեղեկատվական ցուցահանդեսին կներկայանան Հայաստանում ԵՄ օժանդակությամբ իրականացվող 60-ից ավելի ծրագրեր` կրթության, աղքատության նվազեցման, առևտրի, երիտասարդական նախագծերի, մշակույթի, բնապահպանության և այլ ոլորտներից:  Միևնույն ժամանակ տեղի կունենան մշակութային  միջոցառումներ, վարպետության դասեր, եվրոպական ավանդական և ժամանակակից երգ ու պար: Տեղեկատվական ցուցահանդեսը կավարտվի բացօթյա տոնական համերգով, որտեղ ելույթ կունենան  Խորվաթիայից, Միացյալ Թագավորությունից ու Գերմանիայից ժամանած եվրոպացի երաժիշտները՝ հայ արտիստների հետ միասին:

Հանրային միջոցառումների մուտքն ազատ է: Վարպետության դասերի և քննարկումների համար հարկավոր է նախապես գրանցվել: Եվրոպայի օրվա միջոցառումների մանրամասների համար այցելեք www.eucentre.am/europeday:

AMP
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12