Արդյունաբերական ռոբոտները առավել պահանջված են Չինաստանում
Չինաստանն առաջ է անցել Ճապոնիայից և այսօր աշխարհում առաջինն է արդյունաբերական ռոբոտների սպառման ցուցանիշով: Այս մասին գրում է The Financial Times-ը:
Նշվում է, որ 2013 թվականին Չինաստանը գնել է 36 հազար 560 արդյունաբերական ռոբոտ, Ճապոնիան՝ շուրջ 26 հազար, իսկ ԱՄՆ-ն՝ մոտ 23 հազար:
Ռոբոտների սպառման բարձր ցուցանիշ է գրանցվել Չինաստանի տնտեսության ավտոարտադրության ոլորտում:
2008-2013 թվականների ընթացքում Չինաստանում ռոբոտների գնման ցուցանիշը տարեկան աճել է շուրջ 36%-ով: