Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ազգային Ժողովում ներկայացվել են էլեկտրաէներգիայի 3.85 դրամով թանկացման հիմնավորումները
17/06/2014 20:18
Կիսվել

Ազգային Ժողովում ներկայացվել են էլեկտրաէներգիայի 3.85 դրամով թանկացման հիմնավորումները

Հունիսի 17-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ» թեմայով կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին օրենսդիր եւ գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հիմնական զեկուցողը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, տեղեկացրեց, որ հունիսի 3-ին հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց սկսելու մասին հայտարարությամբ է հանդես եկել, իսկ մեկ շաբաթ հետո կայքում տեղադրել է Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման համար հիմք հանդիսացող գործոնների վերաբերյալ տեղեկանքը:

Զեկուցողի տեղեկացմամբ՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի գործող սակագնին 3,85 դրամ/կՎտժ  ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական համակարգում 2014-2015թթ. ընթացքում նախնական գնահատմամբ առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու անհրաժեշտությամբ: Ըստ նրա՝ Հայաստանի էլեկտրական ցանցերում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է մի շարք գործոններով. մասնավորապես 2013-2014թթ. ընթացքում Հայկական ատոմակայանի տուրբիններից մեկը վթարային կանգառի պատճառով աշխատել է 88 օր ուշացումով եւ սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ քիչ է արտադրել մոտ 300 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Միաժամանակ ջրասակավության հետեւանքով հիդրոէլեկտրակայանները քիչ էլեկտրաէներգիա են արտադրել, ինչը փոխարինվել է Հրազդանի ՋԷԿ-ի թանկ էլեկտրական էներգիայով: Այս ամենի արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կրել է շուրջ 16,3 մլրդ դրամի վնաս, որը բաշխիչ ցանցի սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի համաձայն? պետք է փոխհատուցվի երեք տարվա ընթացքում: Միաժամանակ ընկերությունը 2013 թվականին իրականացրել է շուրջ 5 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որոնք պետք է փոխհատուցվեն շահույթի եւ մաշվածության տեսքով:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է հաղորդման ցանցերում վերականգնման եւ վերազինման, ինչպես նաեւ միջպետական էլեկտրահաղորդման գծերի  կառուցման համար ներգրավված արտոնյալ վարկային միջոցների մարման եւ սպասարկման հետ կապված ծախսերի ավելացմամբ? համաձայն վարկային համաձայնագրերի ժամանակացույցի:

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է  2013 թվականին իրականացրած 4.4 մլրդ դրամի կապիտալ ներդրումներով, շահագործման եւ պահպանման ծախսերի փոփոխություններով:

«Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է նրանով, որ վերանայվող սակագնի հաշվարկային ժամանակահատվածում ավարտվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի կառուցման նպատակով ներգրավված վարկի մարման արտոնյալ ժամկետը, եւ սկսվում են մայր գումարի ու տոկոսագումարի մարումները, ինչպես նաեւ նախատեսվում է իրականացնել 3 կապիտալ  նորոգումներ:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է շահագործման եւ պահպանման ծախսերի, այդ թվում? կայանի շահագործման անվտանգության բարձրացման, աշխատած վառելիքի պահպանմանն ուղղվող ծախսերի ավելացման,  կայանի ռեզերվային ինքնավար ջրամատակարարումն ապահովելու համար լրացուցիչ խորքային հորերի փորման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:

Ռոբերտ Նազարյանը նշեց, որ մի շարք ընկերություններում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել արտարժույթի փոփոխությամբ պայմանավորված ծախսերի ճշգրտում եւ գնաճով պայմանավորված շահագործման եւ պահպանման ծախսերի ավելացում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը պատասխանեց բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման  հիմնավորումներին եւ սակագնի վրա  այլ գործոնների հնարավոր ազդեցություններին:

Քննարկվող հարցի վերաբերյալ տեղի ունեցավ նաեւ մտքերի փոխանակություն: ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան էներգետիկայի ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման, մենաշնորհի վերահսկելիության, համակարգի դիվերսիֆիկացման, այլընտրանքային էներգետիկայի զարգացման ու էներգախնայողության անհրաժեշտությանը:

Եզրափակիչ ելույթներում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը շնորհակալություն հայտնեցին շահագրգիռ քննարկումների համար եւ առաջարկեցին ոլորտում առկա հիմնախնդիրները համատեղ ուժերով կարգավորելու նպատակով աշխատանքային խումբ  ստեղծել, որը հանգամանորեն կուսումնասիրի եւ առաջարկներ կներկայացնի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման,  կառավարման արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակման  վերաբերյալ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98