Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Կենտրոնական բանկ. Երևանում կայացել է Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի խորհրդի նիստը
18/06/2014 17:30
Կիսվել

Կենտրոնական բանկ. Երևանում կայացել է Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի խորհրդի նիստը

ՀՀ կենտրոնական բանկում կայացել է Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի (EFSE) խորհրդի նիստը, որը նախորդել է Երևանում կազմակերպվող Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի 8-րդ տարեկան ժողովը:

Նիստին մասնակցել են Հիմնադրամի անդամ երկրների ֆինանսական կառույցների, վերահսկողական մարմինների, կենտրոնական բանկերի, մասնավոր ընկերությունների ղեկավարներ, խորհրդատուներ:
Բացելով նիստը՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կարևորել է Հայաստանում տեղական արժույթով փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորումը: Նա նշել է, որ ՓՄՁ ոլորտն առանձնահատուկ է, և դա Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը դարձնում է երկարաժամկետ ֆինանսավորման հուսալի աղբյուր: Նախ՝ ՓՄՁ-ները զարգացող երկրներում տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն է, և երկրորդ՝ ՓՄՁ-ներն ավելի խոցելի են արտարժույթի փոխարժեքների տատանումների հանդեպ: Այդ առումով տեղական արժույթով ֆինանսավորումը եղել և մնում է ԿԲ ու Հիմնադրամի գործակցության հիմնային ուղղություններից մեկը:
 
Նշենք, որ Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի նպատակը Հարավային Եվրոպայի և Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելն է: Հիմնադրամին անդամակցում են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:

Հիմնադրամը երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է տրամադրում փոքր և միջին ձեռնարկություններին, տնային տնտեսություններին` բնակարանների վերանորոգման վարկերի տեսքով՝ ֆինանսական հաստատությունների միջոցով: Կարևորելով ֆինանսական միջոցների հասանելիությունը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար`  Հիմնադրամն աջակցում է  տեղական ֆինանսական ինստիտուտներին՝ բարձրացնելու իրենց հնարավորությունները համապատասխան կայուն ֆինանսական միջոցներ ապահովելու գործում:     Հիմնադրամի ներդրումային գործունեության աջակցության նպատակով, վերջինիս հատուկ զարգացման ընկերությունը, օգնում է գործընկեր ֆինանսական ինստիտուտներին` տրամադրելով տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն նշված վարկավորման ոլորտներում գործնական ունակությունների և կառավարման հմտությունները զարգացնելու նպատակով:

Հիմնադրամն իր գործունեության ընթացքում գործընկեր կազմակերպությունների միջոցով տեղաբաշխել է ավելի քան 3.3 մլրդ ԵՎՐՈ-ի մոտ 470.000 վարկ:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08