Oracle-ի հերթական հաջող «ձեռքբերումը»
Ամերիկյան Oracle ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է գնել ծառայությունների ոլորտի համար ծրագրային ապահովման լուծումների մշակմամբ զբաղվող Micros Systems ընկերությունը: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 5,3 մլրդ ԱՄՆ դոլար: Սպասվում է, որ գործարքն ամբողջությամբ կամփոփվի 2014 թվականի երկրորդ կեսին:
Oracle ընկերությունը իր նոր «ձեռքբերման» շնորհիվ նախատեսում է ընդլայնել իր համագործակցությունը ծառայությունների ոլորտում աշխատող ընկերությունների, մասնավորապես, ռեստորանների, հյուրանոցների հետ, որոնց համար և արտադրվում են Micros Systems-ի լուծումները:
Նշենք, որ Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա կարողությունը գնահատվում է 41 մլրդ ԱՄՆ դոլար: