Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Հունիսին բանջարեղենն ու կարտոֆիլի էժանացել են, միրգը՝ թանկացել
01/07/2014 09:25
Կիսվել

Հունիսին բանջարեղենն ու կարտոֆիլի էժանացել են, միրգը՝ թանկացել

Հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.5% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 33.2% և ձվի 11.9% գնանկման արդյունք է: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված ամփոփ վիճակագրության՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 33.2-0.2% գնանկում, 6-ում` 0.2-16.2% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ արձանագրվել է 13.7%, իսկ 2014թ. մայիսի համեմատ` 33.2% գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվել է կաղամբի`55.6%, կանաչ լոբու՝ 54.6%, լոլիկի` 53.3%, կանաչ պղպեղի`52.4%, կարտոֆիլի` 37.1% գնանկումով:

Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ նվազել է 10.5%-ով, իսկ 2014թ. մայիսի համեմատ՝ 11.9%-ով:

2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 13.1%-ով, իսկ 2014թ. մայիսի համեմատ՝ 1.1%-ով:

Ձկնամթերքի, կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում 2014թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է 0.3-0.2% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ արձանագրվել է 2.1% գնանկում, իսկ 2014թ. մայիսի համեմատ`16.2% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է շուկայում նոր բերքի ավելի բարձր գներով ի հայտ գալով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ գրանցվել է 5.6% գնանկում, իսկ 2014թ. մայիսի համեմատ՝ 0.8% գնաճ: Վերջինս հիմնականում արևածաղկի բուսական յուղի 2.3% գնաճի արդյունք է:

2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ մսամթերքի գները նվազել են 0.8%-ով, իսկ 2014թ. մայիսի համեմատ գրանցվել է 0.7% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է նրբերշիկի՝ 0.9%, պելմենիի՝ 0.9%, բաստուրմայի՝ 1.8%, ոչխարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 1.3% և 5.4%, տավարի պահածոյի` 4.9% գնաճով: 2014թ. հունիսին մայիսի համեմատ տավարի մսի գինն աճել է 0.5%-ով, թռչնամսինը՝ 0.6%-ով, եփած երշիկինը՝ 0.6%-ով:

Հացամթերքի ապրանքախմբում 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.9%,իսկ 2014թ. մայիսի համեմատ`0.6% գնաճ:

2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ հրուշակեղենի ապրանքախմբում գրանցվել է 4.2%, իսկ 2014թ. մայիսի համեմատ`0.6% գնաճ:

2014թ. հունիսին մայիսի համեմատ այլ մթերքի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում գրանցվել է համապատասխանաբար 0.2% և 0.3% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84