Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը վերսկսել  էլեկտրաէներգիայի արտադրությունը
22/07/2014 14:37
Կիսվել

Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը վերսկսել էլեկտրաէներգիայի արտադրությունը

Կապիտալ նորոգման աշխատանքներն ավարտված են. ՀՇԳՑ կայանը էլեկտրաէներգիա է արտադրում

Հուլիսի 20-ին, ժամը 18-ին, Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով նոր էներգաբլոկը միացել է հանրապետության էներգաարտադրության ցանցին և վերսկսել  էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Տեղեկացնենք, որ կայանի C1 Ինսպեկցիայի /կապիտալ նորոգման/ աշխատանքները սկսվել էին հունիսի 3-ին և պետք է տևեին մինչև հուլիսի 29-ը:

Երևանի ՋԷԿ-ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանի խոսքով, վերանորոգման աշխատանքներն ընթացել են  շուրջօրյա /24 ժամյա/ գրաֆիկով, ամբողջությամբ կատարվել են կապիտալ նորոգման նորմատիվային պահանջները և կայանը սկսել է արտադրությունը նախատեսվածից 9 օր շուտ:

-Երևանի ՋԷԿ-ի ՀՇԳՑ էներգաբլոկի նշանակությունը մեր հանրապետության էներգահամակարգի հաշվեկշռում շատ մեծ է: Այստեղ արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը բավականին ցածր է մյուս ջերմաէլկտրակայաններում արտադրվածից: Ուստի մենք արեցինք ամեն ինչ էներգաարտադրության ցանցին  մի քանի օր շուտ միանալու համար,-ասել է Հովակիմ Հովհաննիսյանը:

Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկը կառուցվել և գործարկվել է 2010թ. ապրիլի 21-ին: Կառուցման աշխատանքները ֆինանսավորվել էին Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Բանկի կողմից և տևել  են 22 ամիս: 2010թ. ապրիլի 21-ից մինչև 2014թ. հունիսի 3-ը էներգաբլոկը աշխատել էր շարունակական բեռի գրաֆիկով և ՀՀ էներգահամակարգ էր առաքվել մոտ 6,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Վերոհիշյալ ժամանակահատվածում, իր բարձր արդյունավետության շնորհիվ (մոտ 50% ՕԳԳ), էներգաբլոկը նպաստել էր հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագների աճի զսպմանը` բնական գազի սակագնի աճի պայմաններում:

Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկում տեղադրված է թույլատրելի նորմատիվային շահագործման ժամկետը հաշվարկող էլեկտրոնային հաշվիչ, որը արձանագրում է էներգաբլոկի փաստացի շահագործման ժամանակամիջոցը: Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկի` արտադրողների կողմից սահմանված նորմատիվային շահագործման ժամկետը 36 000 պայմանական ժամ է, իսկ էներգաբլոկը 2010թ. ապրիլի 21-ից մինչև 2014թ. հունիսի 3-ը արդեն աշխատել էր 39 000 պայմանական ժամից ավելի: Փաստացի աշխատանքի պայմանական ժամերի հետագա գերազանցումը խիստ վտանգավոր էր, կարող էր հանգեցնել սարքավորումների լուրջ և անդառնալի վնասվածքների, որոնց վերականգնումը կապիտալ նորոգման ծախսերի համեմատ տասնապատիկ ավելի կարող էին լինել: Բացի այդ, փաստացի նորմատիվային շահագործման ժամկետի գերազանցումը կհանգեցներ արտադրողների կողմից երաշխիքների վերացմանը:

Այսօր արդեն Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկն ամբողջությամբ նորոգված է և անվտանգ ու անխափան կարող է աշխատել 4 տարուց մի քիչ ավել, կամ, ինչպես մասնագետներն են ասում, 36 000 պայմանական ժամ:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31