Տնտեսական

USD BUY - 371.00-0.50 USD SELL - 374.00-0.50
EUR BUY - 435.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 95.75+3.60 WTI - 89.12+6.29
COMEX:  GOLD - 4770.00-1.80 SILVER - 82.37+0.77
COMEX:  PLATINUM - 2075.90-3.07
LME:  ALUMINIUM - 3564.50-2.17 COPPER - 13347.00+0.58
LME:  NICKEL - 18117.00-0.67 TIN - 50695.00+1.18
LME:  LEAD - 1962.00+0.49 ZINC - 3446.00+0.64
FOREX:  USD/JPY - 158.89+0.20 EUR/GBP - 1.1762+0.01
FOREX:  EUR/USD - 1.1762+0.01 GBP/USD - 1.3509-0.04
STOCKS RUS:  RTSI - 1128.29-0.58
STOCKS US: DOW JONES - 49447.43+1.79 NASDAQ - 24468.48+1.52
STOCKS US: S&P 500 - 7126.06+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 58824.89+0.60 TOPIX - 3777.02+0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 26361.07+0.77 SSEC - 4082.13+0.76
STOCKS EUR:  FTSE100 - 10667.63+0.73 CAC40 - 8425.13+1.97
STOCKS EUR:  DAX - 24702.24+2.27
20/04/2026  CBA:  USD - 372.85-0.49 GBP - 503.98-0.96
20/04/2026  CBA:  EURO - 438.88-1.47
20/04/2026  CBA:  GOLD - 58385-76 SILVER - 950.84-1.25
Սահմանամերձ 30 համայնքում գործարարությամբ զբաղվողներն ազատվեն բոլոր հարկերից
07/08/2014 12:18
Կիսվել

Սահմանամերձ 30 համայնքում գործարարությամբ զբաղվողներն ազատվեն բոլոր հարկերից

Օգոստոսի 6-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Երկրի վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում կիսվել է վերջին օրերին սահմանամերձ համայնքներ կատարած այցերի տպավորություններով` նշելով, որ դիրքերից սկսած բոլորը մարտական են տրամադրված և պատրաստ են պաշտպանելու երկրի սահմանները: «Կառավարությունն ուշադիր է եղել և այսուհետ առավել ուշադիր է լինելու սահմանամերձ գյուղերի բոլոր խնդիրների նկատմամբ` փորձելով հնարավորության սահմանում դրանց լուծում տալ: Որպեսզի բնակիչները չլքեն սահմանամերձ գյուղերը, պետք է աշխատանք ունենան: Մենք այժմ օրենքի նախագիծ ենք պատրաստում և սեպտեմբերին կներկայացնենք Ազգային ժողով, որ սահմանամերձ 30 համայնքում գործարարությամբ զբաղվողներն ազատվեն բոլոր հարկերից», – նշել է Հովիկ Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է սահմանի լարված իրավիճակին, այս կապակցությամբ կառավարության ղեկավարն ասել է. «Կրակոցները միշտ եղել են, իսկ այդ ակտիվությունը ես կապում եմ նաև Սոչիում օգոստոսի 8, 9-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և Ռուսաստանի նախագահի կայանալիք հանդիպման հետ: Այս միջադեպերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք այսօր հնարավորություն չունեն, որպեսզի Արցախի և Հայաստանի բանակներին ձեռնոց նետեն: Յուրաքանչյուր զինվորի կորուստ մեծ կորուստ է բոլորիս համար, և մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում»:

Հանրապետության վարչապետն անդրադարձել է նաև Լոռու մարզ կատարած աշխատանքային այցին վերաբերող հարցերին` գոհունակություն հայտնելով Հաղպատի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներից, ապա խոսելով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ծրագրերից: «Յուրաքանչյուր հանքարդյունաբերական ընկերություն պետք է օրենքի շրջանակում աշխատի, քանի որ մեզ համար ամենակարևորը մեր բնակիչների առողջությունն է և էկոլոգիական խնդիրները: Այսօր կոմբինատում 700-ից ավելի մարդ է աշխատում, և ևս 200 աշխատատեղ ավելացնելու հնարավորություն կա: Որպես կառավարության ղեկավար աջակցելու եմ, որպեսզի նոր ծրագրեր իրականացվեն և աշխատատեղեր ստեղծվեն», – հավելել է վարչապետը: Իսկ Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցների աշխատավարձի վճարման առնչությամբ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ընդհանուր մեկ տարվա աշխատավարձի պարտքը 350 մլն ՀՀ դրամ է, և մինչև օգոստոսի 10-ը կվճարվի մեկ ամսվա աշխատավարձը: Եվ եթե լինեն գործարանի վերագործարկման և զարգացման ծրագրեր, կառավարությունը կաջակցի դրանց իրականացմանը:

Պատասխանելով բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորմանը վերաբերող հարցին՝ վարչապետը նշել է. «Լևոն Հայրապետյանը մշտապես օգնել է Արցախի զարգացման բոլոր ծրագրերի իրականացմանը, միշտ եղել է արցախցու կողքին: Մենք բարձր ենք գնահատում նրա բարեգործությունը և փորձելու ենք մեր լիազորությունների շրջանակում օգնել նրան որպես մեր ազգի բարերար»:

20/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.85
-0.49
Եվրո (EUR)
438.88
-1.47
Ռուբլի (RUR)
4.9588
+0.0651
Լարի (GEL)
138.62
-0.22
58385
-76
Արծաթ
950.84
-1.25