Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Ucom և Discovery. Հաջողված համագործակցություն
03/09/2014 10:10
Կիսվել

Ucom և Discovery. Հաջողված համագործակցություն

Արդեն շուրջ երկու տարի է, ինչ Ucom-ը՝ Հայաստանում հեռուստատեսային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը, համագործակցում է Discovery Networks ընկերության հետ, որը վճարովի հեռուստատեսության ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատար Discovery Communications ընկերության ստորաբաժանումն է: Այն մասին, թե ինչ մարտահրավերներ են ի հայտ եկել Հայաստանում հեռուստատեսային ծառայությունների ոլորտում օրինական կոնտենտի տարածմանն ուղղված համատեղ աշխատանքներում և թե զարգացման ինչ հեռանկարներ կան այս երկու ընկերությունների համագործակցության տեսանկյունից, ներկայացրել են հյուսիս-արևելյան Եվրոպայում Discovery Networks ընկերության տարածաշրջանային տնօրեն Գրիգորի Լավրովը և Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

– Ucom ընկերությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում վճարովի հեռուստատեսության ծառայությունների հայաստանյան շուկայում օրինական կոնտենտի ներդրման ուղղությամբ: Որքանո՞վ է բարդ աշխատել զարգացող տնտեսությամբ երկրներում: Ի՞նչ խնդիրներ են առաջ եկել կոնտենտի օրինականացման գործընթացում:

– Գրիգորի Լավրով. Զարգացող տնտեսությամբ երկրներում աշխատելը միաժամանակ և մարտահրավեր է, և չափազանց հետաքրքիր փորձառություն: Գլխավոր խնդիրը, որի հետ մենք բախվում ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ մյուս երկրներում, ծովահենությունն է, քանի որ Discovery Networks-ը իր բիզնեսը կառուցում է բարձր որակով վճարովի կոնտենտի մատուցման ոլորտում: Մեր ծրագրերի անօրինական տարածումը այսօր շատ լուրջ խնդիր է: Այս տեսանկյունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ucom ընկերությանը ծովահենության դեմ պայքարում մեզ աջակցելու և մեր հեռուստաալիքների կոնտենտի օրինական տարածումը ապահովելու համար:

– Հայկ Եսայան. Ազգային մտածելակերպի առանձնահատկություններով և սովորույթներով պայմանավորված՝ Հայաստանում դեռևս տարածված չէ բարձր որակով կենտենտի գնման մշակույթը: Որպես Հայաստանում կաբելային հեռուսատեսության ոլորտի առռաջատար, մենք ձեռնարկում ենք քայլեր, որպեսզի մարդիկ սովորեն այդ էթիկային:

-Որքա՞ն ժամանակ է, որ Դուք աշխատում եք Հայաստանում: Ի՞նչն է ստիպել ուշադրություն դարձնել տեղական շուկային:

– Գրիգորի Լավրով. Միջազգային բիզնեսի շարունակական զարգացման և նոր շուկաներ դուրս գալու մեր ձգտումները մեզ բերեցին Հայաստան: Մենք Ucom ընկերության հետ աշխատում ենք 2012 թվականից: Այս երկու տարիները մեզ համար բավական էին, որպեսզի համոզվենք, որ Հայաստանում գործընկերոջ ընտրության հարցում կայացրել ենք ճիշտ որոշում:

– Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր Ucom-ի՝ որպես Հայաստանում ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցությունը: Չ՞է որ տեղական շուկան բավականին փոքր է, և հետևապես բիզնեսի համար շատ ավելի քիչ շահավետ, քան այլ երկրների շուկաներում:

– Գրիգորի Լավրով. Եթե դիտարկենք գումարային տեսանկյունից, ապա, այո, իհարկե, այդպես է. Ռուսաստանից մենք ստանում եք շատ ավելի մեծ եկամուտ, քան Հայաստանից՝ անգամ միայն տարածքային տաբերությամբ պայմանավորված: Բայց ես ոչ մի դեպքում չէի անվանի Հայաստանը քիչ եկամտաբեր՝բիզնեսի տեսանկյունից: Ինչ վերաբերում է Ucom-ին, ապա ամեն ինչ շատ պարզ է՝ երբ մենք մուտք ենք գործում նոր երկիր, մենք միշտ որպես գործընկեր ընտրում ենք տվյալ շուկայում հեռուստատեսային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկին: Հայաստանում նման գործընկերը Ucom-ն է: Մեզ համար Ucom-ի հետ լավ գործընկերային հարաբերությունների պահպանումը միշտ ունեցել է և կունենա ռազմավարական նշանակություն:

– ԱՊՀ երկրներում Discovery Networks-ի կոնտենտը հասանելի է ռուսերեն լեզվով, ինչը տարբերվում է այլ երկրներում ներկայացվող կենտենտից: Ի՞նչ սկզբունքներով է ընտրվում կոնտենտը տարբեր տարածաշրջանի երկրների համար:

– Գրիգորի Լավրով. Մենք ձգտում ենք մշակել հաղորդումներ, որոնք կարող են հետաքրքրել Երկրի մոլորակի ամբողջ բնակչությանը: Բայց մենք, իհարկե, հասկանում ենք, որ տարբեր երկրներում կան տարբեր մշակութային առանձնահատկություններ, նախասիրություններ և տարբեր մրցակցային հնարավորություններ: Հաշվի առնելով այս գործոնները՝ մենք ձգտում ենք մեր ալիքների համար ապահովել կոնկրետ երկրին համապատասխան և առավելագույնս պահանջված  հաղորդումներ: ԱՊՀ երկրների համար Discovery Networks-ի կոնտրենտը միատեսակ է, քանի որ առկա է ընդհանուր պատմական անցյալ և սերտ մշակութային կապեր, որոնք չեն կորցրել իրնեց նշանակությունը մինչ այսօր:

– Discovery-ի կոնտերնտը շատ պահանջված է ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում: Կա՞, արդյոք, մոտավոր վիճակագրություն Հայաստանում այս հեռուստաալիքի դիտման մասով:

– Հայկ Եսայան. Հայաստանում Discovery-ի կոնտենտը չափազանց պահանջված է, և պահանջարկը շարունակ աճում է: Եթե խոսենք թվերով, ապա բացառությամբ հայկական հեռուստաալիքների (որոնք, ըստ հարցումների, կազմում են դիտումների 53%-ը), մնացյալ մասը կազմում է միջազգային կոնտենետը, որտեղ Discovery-ն զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը:

– Պատմեք, խնդրում եմ, ի՞նչ պրեմիերաներ են սպասվում Discovery-ում: Ի՞նչ է սպասվում մեզ նոր սեզոնում:

– Գրիգորի Լավրով. Բավականին հետաքրքիր բաներ: Մասնավորապես, մեծ պրեմիերա՝ «Սիբիրյան ռուլետկա» անվամբ շուո, որը պատմում է ամերիկացիների մասին, ովքեր եկել են աշխատելու Սիբիրում: Ավելի ուշ կմեկնարկի մեր հիթերից մեկի 11-րդ սեզոնը՝ «Բանսարկուներ» հաղորդումը: Հոկտեմբերին մենք նախատեսում ենք ցուցադրել «Գոյատևել առանց թղթադրամի» նախագծի նոր սերիաները: Աշնանը մեր եթերը կլինի նաև մի փոքր կախարդական՝ կմեկնարկի նոր շոու, որը կներկայացնի բրիտանացի երիտասարդ աճպարարի հնարքները իրական ժամանակում:

– Դուք Հայաստան եք ժամանել նաև մասնակցելու համար Ucom-ի և Discovery-ի կողմից կազմակերպված միջոցառմանը: Եթե չեմ սխալվում՝ սա առաջին նմանատիպ միջոցառումն է մեր տարածաշրջանում: Կպատմե՞ք միջոցառման մասին:

– Գրիգորի Լավրով. Մեր ակցիան կոչվում է «Discover Armenia with Discovery Channel», և սա, իրոք, նմանատիպ առաջին միջոցառումն է այս տարածաշրջանում: Առաջ մենք չենք կազմակերպել նմանատիպ ոչինչ, սակայն ամեն ինչ փոխվեց շնորհիվ այն բանի, որ մենք ունենք այնպիսի գործընկեր, ինչպիսին Ucom-ն է, որը ցուցաբերում է մեծ հետաքրքրություն իր ցանցում մեր կոնտենտի առաջխաղացման հարցում: Որոշ ժամանակ առաջ մենք հայտարարել էինք համատեղ վիկտորինա Ucom ընկերության Facebook-ի էջում: Հաղթողին սպասվում էր Discovery Channel-ի ոգով արկածային թռիչք՝ պարապլանով,  Սևանի վրայով, իսկ մրցույթի տասը մրցանակակիրներին՝ թռիչք Երևանի գեղատեսիլ վայրերի վրայով: Բացի այդ, միջոցառման մասնակիցներից ևս տասը հնարավորություն ստացան իրականացնել թռիչք՝ հաղթելով միջոցառման շրջանակներում հայտարարված ինտերակտիվ վիկտորինայում: Սևանում կազմակերպված միջոցառմանը մասնցակցել է շուրջ 100 հյուր: Մենք հիացմունքով ենք նայում, թե Ucom-ի մեր գործընկերները ինչ պատրաստակամություն և ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել միջոցառման կազմակերպման հարցում: Սա Discovery Channel-ի համար պատմական իրադարձություն է, և մենք չէինք կարող հաղփահարել նման մեծ միջոցառման կազմակեչպումը առանց Ucom ընկերության աջակցության:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72