Forbes. Երբևէ նկարահանված ամենաթանկ տեսահոլովակները
Մինչ այսօր համաշխարհային երաժշտական աշխարհում նկարահանված տեսահոլովակներից ամենաթանկ 5-ը նկարահանել են Մայքլ Ջաքսոնը և Մադոննան, ինչն այնքան էլ զարմանալի չէ: Ի տարբերություն շատ աստղերի՝ երաժշտական աշխարհի լեգենդներ Մայքլ Ջաքսոնը և Մադոննան իրենց տեսահոլովակները ներկայացրել են որպես ֆիլմային նախագծեր, ինչով և պայմանավորված` նկարահանումներին հատկացվել են զգալի գումարներ:
Ստորև ներկայացնում ենք ամերիկյան Forbes ամսագրի հրապարակած՝ աշխարհի ամենաթանկ տեսահոլովակների վարկանիշը.
5 Մայքլ Ջեքսոն, Black or White, $6.9 մլն
4 Մադոննա, Bedtime Story, $7.7 մլն
3 Մադոննա, Die Another Day, $7.9 մլն
2 Մադոննա, Express Yourself, $9.4 մլն
1 Մայքլ Ջաքսոն և Ջանեթ Ջեքսոն, Scream, $10.7 մլն