ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԸ ԱՃԵԼ Է 5.3%-ՈՎ
Համաշխարհային ֆինանսատնտեսական գնաժամի հետևանքով խոշոր հարկատուների մոտ 3%-ով աշխատողների թվաքանակի կրճատումը բացասաբար չի անդրադարձել աշխատանքի վարձատրության ֆոնդի (ԱՎՈՒՄ-ի) վրա, որը փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել է 5.3%-ով: Այս ցուցանիշի ապահովման գործում իր ուրույն դերն ունի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, որի կողմից հետևողականորեն իրականացված հարկային վարչարարության արդյունքում գործատուների մոտ աստիճանաբար ձևավորվում է ավանդույթ աշխատանքային պայմանագրում իրական աշխատավարձի չափը նշելու իմաստով: Արդյունքում, փետրվար ամսին 4.6%-ով աճ է արձանագրվել նաև բյուջե հավաքագրված սոցիալական ապահովության վճարների գծով նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ: