Միլիարդատերեր 2014. Որտե՞ղ են նախընտրում ապրել աշխարհի ամենահարուստ մարդիկ
«Բիզնես 24»-ը շարունակում է ներկայացնել Wealth X վերլուծական գործակալության և UBS բանկի հրապարակած համատեղ «Wealth X and UBS Billionaire Census 2014» զեկույցը:
Ըստ ներկայացված տվյալների՝ աշխարհում ապրող 2 հազար 325 միլիարդատերերից 571-ը ներկայացնում են ԱՄՆ: Հենց այս երկիրն է համարվում միլիարդատերերով ամենահարուստը: ԱՄՆ-ում ապրող միլիարդատերերի համատեղ կարողությունը կազմում է շուրջ 2,2 տրիլիոն ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 190 միլիարդատեր (440 մլրդ ԱՄՆ դոլար): Առաջին եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան՝ 130 միլիարդատեր (395 մլրդ ԱՄՆ դոլար):
Միլիարդատերերով հարուստ 10 երկրների ցանկում ընդգրկվել են նաև Գերմանիան՝ 123 միլիարդատեր, Ռուսաստանը՝ 114 միլիարդատեր, Հնդկաստանը՝ 100 միլիարդատեր, Շվեյցարիան՝ 86 միլիարդատեր, Հոնկոնգը՝ 82 միլիարդատեր, Բրազիլիան՝ 61 միլիարդատեր, Սաուդիան Արաբիան՝ 57 միլիարդատեր:
Նշենք նաև, որ աշխարհի բոլոր միլիարդատերերի համատեղ կարողությունը գնահատվում է 7,2 տրիլիոն ԱՄՆ դոլար:
«Միլիարդատերեր 2014» հոդվածների շարքի մյուս հրապարակումներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: