Այս տարի Հայաստանը Եվրամիության հետ իրականացրել է 1187,5 մլն դոլարի առևտուր
Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստանը Եվրամիության երկրների հետ իրականացրել է 1187,56 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացրած տվյալների՝ Եվրամիության մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է 27.6%:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Եվրամիություն արտահանումը կազմել էր 338,71 մլն ԱՄՆ դոլար, իսկ Եվրամիությունից Հայաստան ներմուծումը՝ 848,85 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ Հայաստանից Եվրոպա արտահանումը կրճատվել է 9%-ով, իսկ Եվրոպայից Հայաստան ներմուծումը՝ աճել 2.4%-ով:
Մեր երկրի արտահանման կառուցվածքում Եվրամիության մասնաբաժինը կազմել է 30.5%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 26.6%: