Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Թուրքիայի տնտեսական աճը դանդաղել է
17/12/2014 14:28
Կիսվել

Թուրքիայի տնտեսական աճը դանդաղել է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով (TurkStat)` երկրի ՀՆԱ-ն ֆինանսական երրորդ եռամսյակում արձանագրել է 1,7% աճ, ինչը վերջին տարիների նվազագույն ցուցանիշն է: Ընդ որում` հրապարակված տվյալներն էապես զիջում են Ահմեդ Դավութօղլուի կառավարության կանխատեսումներին (2,8%): Այսպիսի դինամիկա եղել է միայն 2012 թվականի չորրորդ եռամսյակում:

Երկրում նկատվում է լայն սպառման ապրանքների, ներառյալ ավտոմեքենաների արտադրության անկում: Հոկտեմբերին Թուրքիայի արդյունաբերական արտադրությունը սեպտեմբերի ցուցանիշի նկատմամբ նվազել է 1,8%-ով, ինչի արդյունքում` արձանագրվել է ընթացիկ տարվա խոշորագույն անկումը: Ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է` հասնելով վերջին երկու ամսում նկատված նվազագույն մակարդակին:

Մասնագետների դիտարկմամբ` TurkStat-ի տվյալները վկայում են այն մասին, որ 2013 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Ֆեդռեզերվի «քանակական մեղմացման» ծրագրի ավարտի մասին կայացրած որոշումը իր հետևանքներն է թողնում զարգացող շուկաների վրա, ինչպես Թուրքիան է:

Ներկայում Անկարան ուժեղացնում է օտարերկրյա կապիտալի հոսքից ունեցած իր կախվածությունը, ինչը երկրին հնարավորություն կտա հաղթահարել ընթացիկ ֆինանսական գործառնությունների դեֆիցիտը:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72