Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
ՀՀ Կառավարություն. Ապրանքների գներն ու դրամի փոխարժեքը կայունացել են
25/12/2014 18:08
Կիսվել

ՀՀ Կառավարություն. Ապրանքների գներն ու դրամի փոխարժեքը կայունացել են

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բացելով նիստը, վարչապետը ձայնը տվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված ֆինանսական շուկայի իրավիճակի ուսումնասիրման խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին:

Վաչե Գաբրիելյանն նշել է, որ աշխատանքային խմբով ամեն օր հավաքվել են և նայել մի շարք հարցեր, մասնավորապես՝ փոխարժեքի տատանումներին վերաբերող: Կառավարությանը զեկուցվել է, որ փոխարժեքը կայունացել է, այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունը կազմում է 3-5 դրամ, որը մեր փոխարժեքի կետերում ընդհանրապես եղած պատմական ստանդարտ չափի մեջ է: Շուրջ 94 խանութ ամսի 16-17-ին փակված էր և չէր գործում, որովհետև սպասումներ կային: Այժմ այդ բոլոր խանութները վերադարձել են գործունեության: Մի պահ կար, երբ բոլոր բաց խանութներում, որտեղ ապրանք կար, գնման գինը հստակ նշված չէր: Դա ևս վերացել է բոլոր տեղերում: Ապրանքները վաճառվում են հստակ գներով և տատանման ենթակա չեն: Հանձնաժողովը ստացել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ամենօրյա դիտանցում, որը կատարվում էր մի շարք խոշոր խանութներում: Նշվել նաև, որ կան տեղեկատվություններ և մամուլում նշվեցին, որ այդ գները, որ ներկայացվում էին, ամբողջովին բնորոշ չէին: Որպեսզի դիտարկման շարունակականությունն ապահովվի, մրցակցության հանձնաժողովը նայել էր խոշոր խանութների և այդ խոշոր խանութներում եղած գները ևս. ամսի 17-ին եղած պիկից զգալիորեն նվազել են և կրկին ունեն կայունացման միտում: Ինչպես նաև կայունացման միտում կար գազի լցակայանների և այլ ոլորտներում: Տեղեկատվությունը հրապարակված է և դրանից բացի, խումբն աշխատանքներ է նախաձեռնել մի շարք ուղղություններով: Մասնավորապես Կենտրոնական բանկը կներկայացնի հայեցակարգ՝ փոխանակման կետերի կարգավորումների վերաբերյալ, որպեսզի տատանումները հնարավորինս դառնան փոքր, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կներկայացնի հնարավոր անելիքները գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների պարագայում, թե ինչպիսին է լինելու նրանց վերաբերմունքը: Եվ այս կանոնակարգումների միջոցով ավելի երկարաժամկետ հատվածով խումբն արդեն վարչապետին և կառավարությանը կներկայացնի առավել երկարատև ժամկետին ուղղված միջոցառումներ: Այժմ կարելի է ուղղակի փաստել, որ թե գների, թե փոխարժեքի տեսակետից ունենք կայուն իրավիճակ և մասնավորապես փոխարժեքի շուկայում տատանողականությունը, որը վերաբերում է գնման և վաճառքի գների տարբերությանը, ստադարտի մեջ է, որ միշտ եղել է, երբ որ շուկան եղել է կայուն: 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պայմանավորվածության արդյունքում աշխատանքային խումբը պետք է ունենա երկու ծրագիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Վարչապետը կարծում է, որ պարբերաբար հասարակությանը, հանրությանը պետք է ներկայացնել առկա գործընթացները: 

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01