Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.25
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 73.87-1.64 WTI - 70.43-1.85
COMEX:  GOLD - 2691.70-0.41 SILVER - 31.43-1.13
COMEX:  PLATINUM - 978.30-1.97
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 152.63-0.09 EUR/GBP - 1.0718-0.58
FOREX:  EUR/USD - 1.0718-0.58 GBP/USD - 1.2921-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43988.99+0.59 NASDAQ - 19286.78+0.09
STOCKS US: S&P 500 - 5995.54+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39500.37+0.30 TOPIX - 2742.15-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 20728.19-1.07 SSEC - 3452.30-0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8072.39-0.84 CAC40 - 7338.67-1.17
STOCKS EUR:  DAX - 19215.48-0.76
08/11/2024  CBA:  USD - 387.37+0.14 GBP - 502.19+2.51
08/11/2024  CBA:  EURO - 417.58+1.15
08/11/2024  CBA:  GOLD - 33526.80+408.02 SILVER - 387.39-8.51
Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը կազմում է ամսական 32,7 հազար դրամ
16/02/2015 22:00
Կիսվել

Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը կազմում է ամսական 32,7 հազար դրամ

Մեր երկրում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը, որը կարելի է բնութագրել որպես կյանքի նվազագույն մակարդակ ապահովող հիմնական սննդամթերքի գումարային համադրություն՝ մեկ շնչի հաշվով, կազմում է 32 հազար 727.5 դրամ՝ ամսական կտրվածքով, և 392 հազար 729.6 դրամ՝ տարեկան կտրվածքով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարկած տվյալները:  

Միևնույն ժամանակ, նվազագույն սպառողական զամբյուղը, որը բաղկացած է երկու մասից` նվազագույն պարենային զամբյուղ և ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների արժեք, կազմել է 57 հազար 927.6 դրամ՝ ամսական կտրվածքով, և 695 հազար 131.4 դրամ՝ տարեկան կտրվածքով:  

Նշենք, որ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը հաշվարկվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված՝ սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի մեթոդաբանության համաձայն:

Մեր երկրի համար տարեկան նվազագույն պարենային զամբյուղը ներառում է 11 խումբ սննդամթերք, մասնավորապես՝ հացամթերք՝ 76 հազար 649.6 դրամ տարեկան արժեքով, մսամթերք՝ 89 հազար 078.3 դրամ տարեկան արժեքով, կաթնամթերք՝ 85 հազար 613.1 դրամ տարեկան արժեքով, կարտոֆիլ՝ 23 հազար 25.9 դրամ տարեկան արժեքով, բանջարեղեն՝ 21 հազար 363.5 դրամ տարեկան արժեքով, միրգ՝ 40 հազար 310.6 դրամ տարեկան արժեքով, շաքար՝ 6 հազար 774.7 դրամ տարեկան արժեքով, ձու՝ 13 հազար 505 հատ, բուսական յուղ՝ 5 հազար 755.3 դրամ տարեկան արժեքով, մարգարին՝ 4 հազար 508.8 դրամ տարեկան արժեքով, ձուկ՝ 26 հազար 144.8 դրամ տարեկան արժեքով:

08/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.37
+0.14
Եվրո (EUR)
417.58
+1.15
Ռուբլի (RUR)
3.97
+0.02
Լարի (GEL)
142.21
+0.37
33526.80
+408.02
Արծաթ
387.39
-8.51