Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
ԿԲ. 2015թ.-ին տնտեսական աճը կգտնվի 0.4%-2.0% միջակայքում
23/02/2015 23:38
Կիսվել

ԿԲ. 2015թ.-ին տնտեսական աճը կգտնվի 0.4%-2.0% միջակայքում

2015 թվականին մեր երկրում տնտեսական աճը կդանդաղի և կգտնվի 0.4%-2.0% միջակայքում: Նման կանխատեսում է ներկայացրել Կենտրոնական բանկը:

Ինչպես նշվում է «Գնաճի հաշվետվություն» հրապարակման մեջ՝ ընթացիկ տարում էականորեն կնվազեն մասնավոր սպառմանն ուղղված ծախսումները, իսկ ներդրումային թույլ ակտիվությունն ավելի կխորանա՝ դրսևորվելով ինչպես շինարարության, այնպես էլ տնտեսության ոչ արտահանելի հատվածում գործող ձեռնարկություններում ներդրումների կրճատման մեջ:

2015 թվականի առաջին կիսամյակում կձևավորվի զգալի բացասական ՀՆԱ ճեղքվածք, որը տարվա երկրորդ կեսից աստիճանաբար կփոքրանա՝ պայմանավորված ակնկալվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, Կառավարության կողմից արտահանելի հատվածում նախատեսված մի շարք ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև ԿԲ կողմից ֆինանսական շուկայի պայմանների աստիճանական թուլացմամբ:

Արդյունքում, 2016-2017 թվականներին տնտեսական աճը որոշակիորեն կարագանա և կանխատեսվող հորիզոնի վերջում կգտնվի 2.5%-3.5% միջակայքում: Այնուհանդերձ, հարկ է նշել, որ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի կանխատեսումները մեծապես կախված են Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ծավալից, ուղղություններից և արդյունավետությունից: Այլ կերպ ասած՝ երկարաժամկետ տնտեսական աճի խթանման և ապահովման համար Կառավարության ներդրումային ծրա-գրերը պետք է նպատակաուղղված լինեն տնտեսության արտահանելի հատվածին՝ բարենպաստ հիմքեր ստեղծելով տնտեսական հիմնարարաների ամրապնդման և արտաքին հավասարակշռության վերականգնման համար:

AMP
13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21