Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
«Սիրո ուժը» լուսանկարների  մրցույթ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում
06/03/2015 17:30
Կիսվել

«Սիրո ուժը» լուսանկարների մրցույթ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում

Beeline–ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում: Մրցույթին ներկայացված լուսանկարները հրատարակվելու են  Facebook սոցիալական ցանցում` Բրիտանական խորհրդի էջում։ 

Մրցույթի հաղթողները կհրավիրվեն հատուկ ընդունելության Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայր, իսկ նրանց ներկայացրած լուսանկարներով կթողարկվեն սահմանափակ քանակությամբ շապիկներ, որոնք կտրամադրվեն հեղինակներին: Եվս մեկ մասնակից Beeline-ի կողմից կարժանանա խրախուսական մրցանակի։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 8-ից մինչև մարտի 20-ը մրցույթին ներկայացնել սիրո ուժը պատկերող լուսանկարներ: Յուրաքանչյուր օր ու ամեն պահ մեր կողքին տեղի են ունենում երևույթներ և արարքներ, որոնք սիրո իրական դրսևորումներ են:  Լուսանկարեք այդ պահերը, մարդկանց ու մասնակցեք մեր մրցույթին: Լուսանկարները հարկավոր է ուղարկել [email protected] հասցեին մինչև մարտի 20-ը:  Հաղթողներին կընտրեն փառատոնի կազմակերպիչներից և ոլորտի պրոֆեսիոնալներից կազմված ժյուրին:

«Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնը նվիրված է սիրուն: Այս մրցույթը հնարավորություն է մեկ անգամ ևս բարձրաձայնել փառատոնի թեմայի մասին, մարդկանց ուշադրությունը հրավիրել սիրո պահպանման ու տարածման կարևոր առաքելությանը»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: 

«Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում մասնակցելով սիրո տարածման ու պահպանման գաղափարին նվիրված միջոցառումներին` կարող եմ վստահեցնել, որ այս մրցույթը կպարգևի ոչ միայն վառ և լուսավոր ակնթարթներ մեր սիրահարներին, այլև կօգնի ավելի գնահատել իրենց սիրած էակին՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։  

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 14-ին: Փառատոնի ընթացքում ցուցադրվել են «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» և «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները եւ Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, Ավտոռադիո FM 89.7-ը, Իմ ռադիո FM 103.8-ը եւ Ռադիո Երեւան FM 101.9-ը:

Մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37