Խաղողի այգիների մակերեսով Չինաստանն առաջ է անցել Ֆրանսիայից
Խաղողի և գինու միջազգային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի ընթացքում Չինաստանը խաղողի այգիների մակերեսով առաջ է անցել Ֆրանսիայից: 2014թ.-ի տվյալների համաձայն Չինաստանում խաղողի այգիների ընդհանուր մակերեսը 799 հազար հետկար է: Այս ցուցանիշով Չինաստանը զիջում է միայն Իսպանիային՝ 1.02 մլն հեկտար:
Ավելացնենք, որ Չինաստանում խաղողագործության նպատակով օգտագործվում են գյուղատնտեսական հողերի 11%-ը, ինչը 4 տոկոսային կետով ավել է, քան 2000թ.-ի ցուցանիշը: Հակառակ միտումն է նկատվում Եվրոպայում, որտեղ խաղողի այգիների մակերեսները կրճատվում են: