
Հայաստանում մսամթերքի արտադրության ծավալներն աճել են 15.6%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 1 156.6 տոննա մսամթերք (ներառյալ երշիկեղեն): Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մսամթերքի արտադրության ծավալներն աճել են 15.6%-ով:
Միևնույն ժամանակ մսի արտադրության ծավալներն աճել են 1.2%-ով և կազմել 8 044.2 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները նվազել են 28.1%-ով և կազմել 84.6 տոննա: