
Forbes. Աշխարհի ամենախոշոր ընկերությունները – 2015
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենախոշոր և ամենաազդեցիկ հրապարակային ընկերությունների ամենամյա «Forbes Global 2000» վարկանիշը: Այն կազմելիս վերլուծաբանները դիտարկել են չորս հիմնական ցուցանիշ՝ ընկերությունների ապահոված հասույթը, շահույթը, ակտիվներն և շուկայական կապիտալիզացիան:
Ըստ վարկանիշի՝ աշխարհի ամենախոշոր 2000 հրապարակային ընկերությունների համախառն հասույթը կազմում է 39 տրիլիոն ԱՄՆ դոլար, շահույթը՝ շուրջ 3 տրիլիոն ԱՄՆ դոլար: Համախառն ակտիվների ծավալը հասնում է 162 տրիլիոն ԱՄՆ դոլարի, շուկայական կապիտալիզացիան՝ 48 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Վարկանիշում ընդգրկված ընկերությունները ներկայացնում են 61 երկիր: Առավել մեծ թվով մասնակից-ընկերություններ ունեն ԱՄՆ-ն (579), Չինաստանը (232), Ճապոնիան (218) և Մեծ Բրիտանիան (95): Հատկանշական է, որ վարկանիշում ընդգրկված ընկերություններից 434-ը ներկայացնում են բանկային և ֆինանսական ոլորտը: Երկրորդ տեղում նավթագազային ոլորտն է՝ 136 ընկերություն:
Վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
-
ICBC բանկ, Չինաստան
-
China Construction Bank, Չինաստան
-
Agricultural Bank of China, Չինաստան
-
Bank of China, Չինաստան
-
Berkshire Hathaway, ԱՄՆ
-
JPMorgan Chase, ԱՄՆ
-
Exxon Mobil, ԱՄՆ
-
PetroChina, Չինաստան
-
General Electric, ԱՄՆ
-
Wells Fargo, ԱՄՆ
10:30 01/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 397.00 | 400.00 |
AMD / EUR | 425.00 | 435.00 |
AMD / RUR | 5.55 | 5.67 |
դոլար | ||
դոլար | ||
-
16:52 31/01Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել են հայկական ռինգթոններ
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ
-
15:07 15/12Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը