Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Որտե՞ղ են կազմակերպում իրենց հարսանիքները միլիարդատեր գործարարները
06/12/2016 20:43
Կիսվել

Որտե՞ղ են կազմակերպում իրենց հարսանիքները միլիարդատեր գործարարները

Աշխարհի ամենահարուստ մարդիկ կարող են զարմացնել ինչպես համեստ, այնպես էլ շքեղ տոնական արարողություններով, որոնք նրանք կազմակերպում են իրենց սիրելիների համար: Ամերիկյան Forbes պարբերականը մեկ տեղ է հավաքել և ներկայացրել, թե որտեղ են նախընտրում կազմակերպել իրենց հարսանիքներն աշխարհի ամենահարուստ միլիարդատեր գործարարները:

Մարկ Ցուկերբերգ / 

Ամուսնության վայրը՝ Պալո-Ալտո, Կալիֆորնիա, ԱՄՆ

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը` Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ում կարողությունը գնահատվում է ավելի քան 33 մլրդ ԱՄՆ դոլար, ամուսնացել է 2012 թվականին և իր ամուսնության արարողությունը կազմակերպել Պալո-Ալտո քաղաքում գտնվող իր առանձնատան բակում: Մարկ Ցուկերբերգի ընտրյալը՝ Պրիսցիլա Չանը, ով Կալիֆորնիայի համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ է, կրել է ոչ այնքան հայտնի բրենդի հարսանեկան զգեստ, որը փորձագետները գնահատել են շուրջ 75 հազար ԱՄՆ դոլար: Մատանիները, որոնք պատրաստվել են պատվերով, գնահատվել են 150 հազար ԱՄՆ դոլար: Հարսանեկան արարողությանը մասնակցել է մոտ 100 հյուր:

Սերգեյ Բրին / 

Ամուսնության վայրը՝  Մուշա Քեյ, Բահամյան կղզիներ

Google ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինը ամուսնացել է 2007 թվականին, խիստ գաղտնի: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մուշա Քեյ կղզում, եվրոպական կանոններով: Արարողությանը հրավիրված 60 հյուրերը մինչև վերջ տեղյակ չեն եղել՝ ինչ միջոցառման են հրավիրված: Սերգեյ Բրինի ընտրյալը կենսաբան Ան Վոյժիտսկին էր: Հետագայում իր հարցազրույցներում Սերգեյ Բրինը չի խոսել ամուսնության և հարսանեկան արարողության մասին: 2013 թվականին զույգը հայտարարել է ամուսնալուծության մասին, որի պատճառը Սերգեյ Բրինի նոր սիրավեպն էր Google ընկերության աշխատակցուհիներից մեկի հետ:

Ջորջ Սորոս / 

Ամուսնության վայրը՝ երաժշտության և արվեստի Կերամուր կենտրոն, Նյու-Յորք, ԱՄՆ

Հարուստ մարդիկ այնքան էլ հաճախ չեն ամուսնանում: ԱՄՆ-ի ամենահարուստ 400 գործարարների ցանկում 100-ի չի հասնում այն միլիարդատերերի թիվը, ովքեր ամուսնացել են 2 անգամ: Այս համընդհանուր կանոնից առանձնանում է ֆինանսիստ, ներդրող և հայտնի գործարար Ջորջ Սորոսը: 2013 թվականի սեպտեմբերին Ջորջ Սորոսն ամուսնացել է 3-րդ անգամ: Նրա ընտրյալը՝ Թամիկո Բոլթոնը, 84-ամյա ամուսնուց փոքր է 40 տարով: Հարսանեկան արարողությունը մեկնարկել է Սորոսի տանը՝ մատանիների փոխանակմամբ, և շարունակվել երաժշտության և արվեստի Կերամուր կենտրոնում: Հրավիրված հյուրերի ընդհանուր թիվը հասել է 500-ի: Հյուրի շարքում եղել են Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Էն Քիմը և այլ հայտնի մարդիկ: Սորոսը և իր կինը հյուրերին խնդրել են նվերները գումարի տեսքով փոխանցել մի քանի բարեգործական հիմնադրամների:

Լարի Փեյջ / 

Ամուսնության վայրը՝ Նեկեր, Հավայան կղզիներ

Google ընկերության համահիմնադիր Լարի Փեյջը ամուսնացել է 2007 թվականին: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում գտնվող Նեկեր կղզում: Հարսանիքին հրավիրված հյուրերի թիվը հասել է 600-ի: Հյուրերի շարքում եղել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ հետ, հայտնի միլիարդատերեր և գործարարներ:

Շոն Փարքեր / 

Ամուսնության վայրը՝ Բիգ Սյուր արգելոց, Կալիֆորնիա, ԱՄՆ

Facebook, Plaxo և Napster կայքերի համահիմնադիր միլիարդատեր Շոն Փարքերը ամուսնացել է 2013 թվականին և իր հարսանեկան արարողությունը կազմակերպել Բիգ Սյուր (Big Sur) ազգային արգելոցում: Արարողությունը կազմակերպվել է հոլիվուդյան ֆիլմերի մոտիվներով: Ընդհանուր առմամբ ծախսվել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ հարսանեկան արարողությունից հետո Փարքերը վճարել է 2.5 մլն դոլարի տուգանք՝ առանց համապատասխան թույլտվության ազգային արգելոցում հարսանիք կազմակերպելու համար:

Ֆրանսուա Անրի Պինո / 

Ամուսնության վայրը՝ ժամանակակից արվեստի Punta della Dogana թանգարան, Վենետիկ

Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոն ղեկավարում է Kering հոլդինգը, որի կազմի մեջ մտնում են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Alexander McQueen, Balenciaga, Gucci, Saint Laurent և մի շարք այլ հայտնի բրենդներ: 2009 թվականին գործարարը ամուսնացել է դերասանուհի Սալմա Հայեկի հետ: Ամուսնությունը գրանցվել է Փարիզում, Սուրբ Վալենտինի օրը, իսկ հարսանեկան արարողությունը կազմակերպվել է Վենետիկում, ապրիլին: Արարողությանը մասնակցել է ավելի քան 150 հյուր:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72