Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 4.7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին հինգ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները կազմել են 16 538.1 տոննա: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 4.7%-ով:
Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրության ծավալները նվազել են 0.8%-ով և կազմել 2 015.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները նվազել են 20.6%-ով և կազմել 152.8 տոննա: