Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է 19 ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
30/04/2009 18:33
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է 19 ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Իսկ խոշոր հարկ վճարողների մոտ էապես ավելացել են շահութահարկի հավաքագրման ծավալները:
Լայնածավալ բարեփոխումների և ծանրաբեռնված աշխատանքի արդյունքում ՀՀ Պետեկամուտների կոմիտեին ապրիլին հաջողվել է կատարել հարկային մասով նախանշված խնդիրները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը հայտնել է, որ անցած տարվա ապրիլին հարկային մասով հավաքագրվել էր շուրջ 30 մլրդ դրամ, սոց. վճարների գծով` 8.3 մլրդ դրամ:
«2009 թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կկազմեն համապատասխանաբար 29.4 մլրդ դրամ և 8.4 մլրդ դրամ: Թվերի համադրումն ակնհայտ է դարձնում, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում մուտքերը գրեթե չեն նվազել»:
Ռ.Քոչարյանը, մասնավորապես, ընդգծել է, որ խոշոր հարկ վճարողների մոտ, նախորդ տարվա համեմատությամբ, զգալիորեն ավելացել են շահութահարկի հավաքագրման ծավալները: «2008թ.-ի ապրիլին դրանք կազմել են 6.1 մլրդ դրամ, ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվն աճել է շուրջ 3 մլրդ դրամով` հասնելով 9 մլրդ դրամի: Գրանցված ցուցանիշի աճը մենք  անմիջականորեն պայմանավորում ենք վարչարարության կատարելա- գործմամբ»:
Անդրադառնալով հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործմանը, Կոմիտեի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ ՀԴՄ-ների լիարժեք կիրառման արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ֆիսկալային շրջանառությունն աճել է 33 մլրդ դրամով:

«Դա, միանշանակակ, խոսում է փաստաթղթա- շրջանառության  ավելացման մասին, ինչն էլ իր հերթին տանում է դեպի խոշոր բիզնես և իրական ծավալների ֆիքսում: Խոշոր բիզնեսը, որպես կանոն, գրանցվում և հաշվառվում է հարկային մարմնում. եթե այս դեպքում նկատվում է միայն իրական ծավալները թաքցնելու երևույթ, ապա փոքր ձեռնարկություններին հաճախ հարկային դաշտ բերելու և հաշվառելու խնդիր է առաջանում: Այսինքն` փոքր և միջին բիզնեսի դեպքում հարկային մարմինները գործ են ունենում նաև  ապօրինի ձեռնարկատիրության հետ»:
Ռ.Քոչարյանի տվյալներով, 2008թ.-ի վերջին և 2009թ.-ի առաջին եռամսյակների ընթացքում Պետեկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և հարկման դաշտ են բերվել ապօրինի գործող ավելի քան 140 ձեռնարկություններ: Որոշ դեպքերում ապօրինի ձեռնարկատիրական գործու- նեությունը դադարեցվել է: Արդյունքում պետբյուջե կուղղվի լրացուցիչ շուրջ 26 մլն դրամ:
Կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է էական այլ հանգամանք ևս. ՊԵԿ նախագահի հրամանով յուրաքանչյուր դեպքով անցկացվում է ծառայողական քննություն, ինչի արդյունքում պարզ է դառնում նաև հարկային մարմինների գործելաոճը` տվյալ տարածքը սպասարկող հարկային տեսուչից և օպերատիվ աշխատողից մինչև տարածքային հարկային տեսչության ղեկավարությունը:
2008թ.-ի երկրորդ կիսամյակում անցկացված 20 ծառայողական քննություններին ներգրավված են եղել շուրջ 175 հարկային և մաքսային ծառայողներ:
2009թ.-ի առաջին եռամսյակում անցկացվել է 19 ծառայողական քննություն` 141 ծառայողների ներգրավմամբ:
Ընդհանուր առմամբ վերջին ամիսներին համակարգում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների, ատեստավորման և ծառայողական քննությունների արդյունքում աշխատանքից ազատվել է140 ծառայող: Թափուր տեղերի համար հայտարարված մրցույթների արդյունքում համակարգը համալրվում էերիտասարդ և գրագետ կադրերով:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69