
Աշխատավարձերը՝ ըստ ոլորտների
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են ֆինանսիստներն ու ՏՏ ոլորտի մասնագետները: Տեղեկատվության և կապի ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 409,5 հազար ՀՀ դրամ, իսկ ֆինանսական և ապահովագրական ոլորտում՝ 380,95 հազար ՀՀ դրամ:
Աշխատավարձի բարձր ցուցանիշով երրորդ տեղում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտն է՝ 335,66 հազար ՀՀ դրամ:
Մյուս ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշների ընդհանուր պատկերն այսպիսին է. շինարարություն՝ 221,83 հազար ՀՀ դրամ, պետական կառավարում, պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 227,00 հազար ՀՀ դրամ, մեծածախ և մանրածախ առևտուր՝ 142,95 հազար ՀՀ դրամ, կրթություն՝ 115,79 հազար ՀՀ դրամ, առողջապահություն՝ 132,90 հազար ՀՀ դրամ: