Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վաճառք բեմից
27/07/2015 00:01
Կիսվել

Վաճառք բեմից

Կան ոլորտներ, որոնց թեմայով կազմակերպված անվճար սեմինարներին միշտ մեծ լսարան է հավաքվում: Օրինակ` վաճառքների, ժամանակի արդյունավետ կառավարման կամ մարքեթինգի թեմայով մեր անվճար սեմինարներին մի քանի օրում այնքան մարդ է գրանցվում, որ ԵՊՀ 200 հոգանոց լսարանում տեղ չի մնում: Ի՞նչ եք կարծում, կվաճառվի՞ արդյոք մարքեթինգի հետ կապված պրոդուկտը, եթե այն առաջարկես 200 հոգանոց լսարանին, որը օրվա ավարտին, գործից հետո եկել է մարքեթինգի թեմայով սեմինարի: Կարծում եմ՝ պատասխանն ակընհայտ է:

Բեմից վաճառքը պրոդուկտով հետաքրքրվող թիրախային լսարանի համար  սեմինարների, քննարկումների, կոնֆերանսների ընթացքում ապրանքի կամ ծառայության առաջարկն ու վաճառքն է: 

Բեմից վաճառելիս երկու հիմնական սխալ կա, որը չպետք է թույլատրել.

1. Ակընհայտ վաճառել: Այս երևույթը կենցաղային բառերով կարելի է ձևակերպել որպես  «նաղդել»: Բեմից վաճաքը նման է քոնթենթ մարքեթինգին` վաճառքը պետք է արդյունքը լինի, իսկ պրոցեսը հետաքրքիր ու բովանդակալից նյութը: Լավագույն բեմից վաճառքը հետևում է հետաքրքիր, գրավիչ ու կարևոր սեմինարին, իսկ երբ նյութի, սեմինարի իմաստը վաճառելն է, ընթացքում պարբերաբար նշվում է վաճառվող նյութի մասին, գովազդվում է այդ նյութը, ապա բեմից վաճառքն անարդյունավետ կլինի:

2. Չվաճառելը: «Չվաճառելը» բեմից վաճառքի երկրորդ ամենամեծ սխալն է: Եթե նյութը ներկայացնողն ամաչում է վաճառողի իր դերից, եթե նյութը ներկայացնողը վաճառելը համարում է բացասական երևույթ, եթե չի հավատում իր պրոդուկտին, ապա արդյունքում ուղղակի չի ցանկանում ու չի կարողանում վաճառել: Բեմից վաճառքի ժամանակ չվաճառել ասելով նաև նկատի ունենք այն իրավիճակը, երբ առաջարկը մշակված չէ վաճառքի դասական սկզբունքներով, այսինքն` բացակայում է վերջնաժամկետը (deadline), չկա զեղչ կամ նվեր տվյալ պահին գրանցվողների համար, առաջարկը հստակ չի ձևակերպվում և այլն:

Բեմից վաճառքի համար կան որոշակի սկզբունքներ, որոնք մեծացնում են արդյունավետությունը.

– Մոտիվացնել լսարանին, որ գործել է պետք հենց տեղում, սեմինարի ընթացքում: Մոտիվացնելը կարող է լինել տարբեր ձևերով` տեղում գնորդների համար զեղչ տրամադրել, գրանցվելու վերջնաժամկետ սահմանել, ներկայացնել, թե ինչ կարևոր է առանց որոշումները հետաձգելու արագ գործելը և այլն:

– Առաջինը վաճառել էքսպերտի կարգավիճակը: Լսարանը միաբերան պետք է վստահ լինի, որ սեմնիարավարը իր ոլորտի փորձագետն է, նրան պետք է վստահել որպես փորձագետի:  

– Առաջարկը քանակապես սահմանափակ լինի: Եթե լսարանում 200 մարդ կա, ապա վաճառվող պրոդուկտը պետք է մի քանի անգամ պակաս լինի ներկա գտնվող մարդկանց թվից, ասենք՝ 20 հատ:  

– Գոռոզների գլխից թագը հանել: Սեմինարների ժամանակ միշտ կան մարդիկ, որոնք համարում են, որ իրենք ամեն ինչ գիտեն, իրենք ավելի լավն են, քան մնացածները, իրենք ամենապրոֆեսիոնալ ընկերությունում են աշխատում և այլն: Նման մարդկանց պետք է ապացուցել, որ իրենց ոչինչ չգիտեն ու սովորելու բան դեռ շատ ունեն:  

– Առաջարկը պետք է լավը լինի: Սա ամենապարզ ու ամենակարևոր սկզբունքն է` առաջարկվող պրոդուկտն, իրոք, պետք է գրավիչ ու հետաքրքիր լինի, որպեսզի չգնելը հիմարություն ընկալվի:  

Բեմից վաճառքները կարելի է կազմակերպել ինքնուրույն, բայց արդյունավետ է նաև այլ կոնֆերանսների, քննարկումների ժամանակ սեփական ելույթում վաճառքի առաջարկ ներառելը:

Վահրամ Միրաքյան

Ձեր հարցերը և մեկնաբանությունները կարող եք գրել ստորև կամ դրանք ուղարկել [email protected] էլ.փոստի հասցեով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52