Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը իրականացվող ջրառի նկատմամբ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Սևանա լճից ջրի բացթողնման և Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգում հնարավոր ջրակորուստների հետ կապված խնդիրները:
Խորհրդակցությանը մասնակցել են պատկան գերատեսչությունների և շահագրգիռ մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ տարիների ընթացքում Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալներին և ջրի կորուստների չափաքանակները պարզելու նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներին: Խորհրդակցության ընթացքում հնչել են մի շարք դիտարկումներ ջրի կորստի պատճառների առնչությամբ և ներկայացվել տարբեր առաջարկություններ՝ խնդրին համապատասխան լուծում տալու ուղղությամբ:
Վարչապետ Աբրահամյանը պատկան գերատեսչություններին հանձնարարել է միասնական աշխատանքի միջոցով ուժեղացնել հսկողությունը իրականացվող ջրառի նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով ջրի կորստի ծավալները: