
Պետբյուջեի 30%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտ
Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկրի պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտ է ուղղվել 219,52 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 15%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը կազմել են պետական բյուջեի 31%-ը:
ՀՀ պետական բյուջեի ծախսերի փաստացի կատարման կառուցվածքում պաշտպանության ոլորտ ուղղված ծախսերը կազմել են 15.8%, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում կատարված ծախսերը՝ 18.5%: Կրթության ոլորտին բաժին է ընկել պետական բյուջեի ծախսերի 9.9%-ը: