
Կրճատվել է սննդամթերքի ներմուծումը
Ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում մեր երկիր է ներմուծվել 162,78 մլն ԱՄՆ դոլարի պատրաստի սննդի արտադրանք: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 17%-ով: 2014 թվականի հունվար-հուլիսին Հայաստան ներմուծված պատրաստի սննդի արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել էր 196,94 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ պատրաստի սննդի արտադրանքի մասնաբաժինը մեր երկրի ներմուծման կառուցվածքում կազմել է 8%-ը: