ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԸ ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հայաստանում հիփոթեքային վարկերն ավելի մատչելի դարձնելու համար կառավարությունը փորձում է հայթայթել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, ինչը կարող է նպաստել տոկոսադրույքների նվազմանը եւ վարկերի մարման ժամկետերի երկարաձգմանը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ կառավարությունն այժմ բանակցություններ է վարում գերմանական կողմի եւ համաշխարհային բանկի հետ` հիփոթեկային վարկերի համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալու համար: Այդ նպատակով նաեւ կառավարության կողմից են միջոցներ հատկացվում: Տ. Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ իրականացվող միջոցառումների արդյունքում առաջիկա տարիներին հիփոթեկային վարկերն առավել հասանելի կլինեն առաջին հերթին երիտասարդ ընտանիքների համար: