Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ – ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՍՏԱՑԱԾ 7 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԵՂԾԵՆ 815 ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
06/05/2009 16:00
Կիսվել

ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ – ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՍՏԱՑԱԾ 7 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԵՂԾԵՆ 815 ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

ՀՀ կառավարության կողմից կապիտալի ֆինանսավորում, պետական երաշխիքներ եւ երաշխավորություններ ստացած 7 ընկերությունների կողմից պետք է ստեղծվի ավելի քան 815 նոր աշխատատեղ: Բացի դրանից` այդ ընկերությունները պետք է հումքի մթերման գործընթացում ներգրավեն շուրջ 530 գյուղացիական տնտեսությունների: Այսօր այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացրեց Փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը, այդ ընկերությունների արտադրանքը պետք է սպառվի ոչ միայն հայաստանյան շուկայում, այլեւ արտահանվի Վրաստան, ՌԴ, ԵՄ երկրներ եւ ԱՄՆ: Այդ ընկերություններն են «Թամարա Ֆրուտ», «Սորսիո» եւ «Վայք Գրուպ» ՓԲԸ-ները եւ «Դայկալատ», «Կոնսեր» եւ «Էմ ընդ էմ 360» ՍՊԸ-ները, որոնք ներգրավել են ընդհանուր առմամբ շուրջ 1,3 մլրդ դրամի ֆինանսական ռեսուրսներ:

Նշենք, որ վերջիններս հայտեր եւ բիզնես ծրագրեր էին ներկայացրել ՀՀ կառավարության տնտեսական զարգացմանը նպաստող աջակցության ծրագրերի օպերատիվ շտաբին, որն էլ ստացված բազմաթիվ հայտերից, որպես առավել հեռանկարային, ընտրել էր հենց այդ 7-ին:

Ի. Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ ներկայում ընթացքի մեջ են «Ագրոսպասարկում», «Լիկվոր» «Անի-Կաթ» ՓԲԸ-ների  եւ «Իդիլտեքստիլ», «Ար-Ար-Սաֆ», «Իշխան», «Մեղրու պահածոների գործարան» ԲԲԸ-ների եւ մի շարք այլ ընկերությունների գործարար ծրագրեր, որոնց իրականացումը պետք է ապահովի ավելի քան 1000 աշխատատեղի ստեղծում:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83