
Հայաստանում մսամթերքի արտադրության ծավալները նվազել են 9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում արտադրված մսամթերքի ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ նվազել են 9%-ով և կազմել 4 608.8 տոննա։
Միևնույն ժամանակ մսի արտադրության ծավալներն աճել են 0.7%-ով և կազմել 48 164.1 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները նվազել են 19.7%-ով և կազմել 337.2 տոննա։