Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Քննարկվեց Հայատան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը
11/12/2015 19:04
Կիսվել

Քննարկվեց Հայատան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը

Դեկտեմբերի 11-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալեց KfW բանկի (Վերականգնման վարկերի բանկ) և «Ֆիխտներ» ընկերության պատվիրակությանը՝ բանկի էներգետիկայի և տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար Յան Բլումի գլխավորությամբ։ Ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը և KfW բանկին՝ Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքի և ժամկետների հետ կապված հարցերը։ Կողմերը միմյանց շնորհավորեցին ծրագրի իրականացման երկրորդ փուլի վարկային համաձայնագրի ստորագրման առիթով, որի շրջանակներում KfW բանկը Հայաստանին կհատկացնի 83 մլն եվրո։ Դա հնարավորություն կտա միաժամանակ մեկնարկել գծի կառուցման երկու փուլերի աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2018թ. ընթացքում։

Ընդգծելով ծրագրի նշանակությունը էլեկտրաէներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման գործում՝ Ե. Զախարյանը կարևորեց աշխատանքների ժամանակին իրականացումը։ Կողմերը պայմանավորվեցին ամեն ինչ անել սահմանված ժամանակացույցով՝ նախատեսված ժամկետներում օդային գծի և ենթակայանների կառուցումն ավարտելու համար։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69