
Խմիչքների արտադրության ոլորտում կատարվել է մոտ 5 մլրդ դրամի օտարերկրյա ներդրում
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 141,55 մլրդ ՀՀ դրամ, որից 10,63 մլրդ ՀՀ դրամն ուղղվել է խմիչքների արտադրության ոլորտ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ Հայաստանի խմիչքների արտադրության ոլորտում իրականացված օտարերկյա ներդրումների մեծ մասը բաժին է ընկել Ֆրանսիային, Միացյալ Թագավորությանը և Լյուքսեմբուրգին: