
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են 2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի առաջին տաս ամիսների ընթացքում Հայաստանում հացի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ նվազել են 2%-ով և կազմել 237.9 հազար տոննա։
Միևնույն ժամանակ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 9.6%-ով և կազմել 154.6 հազար տոննա, ձավարեղենի արտադրության ծավալներն աճել են 19.4%-ով և կազմել 767.1 տոննա, հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 11.3%-ով և կազմել 12 798.5 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են 39%-ով և կազմել 2 326.2 տոննա։