Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է “Fitch Ratings” վարկանշային կազմակերպության փորձագետի հետ
14/01/2016 15:30
Կիսվել

Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է “Fitch Ratings” վարկանշային կազմակերպության փորձագետի հետ

Հունվարի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումը “Fitch Ratings” վարկանշային կազմակերպության փորձագետ Էդ Պարկերի հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ Կենտրոնական բանկի և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները:

Կարեն Ճշմարիտյանը ողջունել է Էդ Պարկերին և հատուկ ընդգծել “Fitch Ratings”-ի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության փորձը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկային և ընթացիկ պատկերին, տնտեսական աճի սպասումներին, տնտեսության առանձին ոլորտների և հատվածների զարգացումներին առնչվող հարցեր:

Էկոնոմիկայի նախարարը պարզաբանել է վարկանշային կազմակերպության փորձագետի կողմից Հայաստանի տնտեսության զարգացման օրինաչափությունների և հիմնական մարտահրավերների վերաբերյալ բարձրացված մի շարք հարցեր: Մասնավորապես, ամփոփ անդրադարձ է կատարվել 2015 թվականի սպասումներին և արդյունքներին: Հատուկ ընդգծվել է այն հանգամանքը, որ, հիմք ընդունելով իրավիճակի վերաբերյալ ներկայում հասանելի պաշտոնական տվյալները` հաջողվել է ըստ էության տարին ավարտել շատ ավելի լավ արդյունքներով, քան անցած տարեսկզբին մի շարք միջազգային գործընկեր կառույցների կողմից տրված խիստ համեստ կանխատեսումներն  էին:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ անդամակցության և Ռուսաստանի Դաշնության տնտեսության վիճակի հնարավոր ազդեցությունները Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունների և տնտեսական աճի տեմպերի վրա:

Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը զուգահեռ հաջողությամբ ընթանում են այլ ձևաչափերով համագործակցության հիմքեր ստեղծելու գործընթացները, ընդլայնվում են առևտրատնտեսական կապերն այլ երկրների և ինտեգրացիոն միավորների հետ: Մասնավորապես, ԱՄՆ-ի հետ կնքվել է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, մեկնարկել են ԵՄ հետ համագործակցության նոր ձևաչափի մշակման շուրջ աշխատանքները, արդեն նկատելի են մի շարք ոլորտների նոր ուղղություններով  արտահանման ինտենսիվացման միտումները:

Հանդիպման ընթացքում էկոնոմիկայի նախարարը մանրամասն անդրադարձել է նաև գործարար ու ներդրումային միջավայրի բարելավման, բաց երկնքի քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքներին, մի շարք խոշոր ներդրումային ծրագրերին և պլաններին, որոնց իրագործումը տնտեսական զարգացման խոստումնալից հեռանկարներ է բացում:

Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է դոնոր կազմակերպությունների հետ գործընկերության խիստ արդյունավետ փորձը, մասնավորապես Հայաստանի տնտեսության կայունության և զարգացման գործում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի դերը: Նա անդրադարձել է Հայաստանի հեռանկարային զարգացման տեսլականին և այդ իմաստով շեշտել, որ մեր երկրի ապագա զարգացումը դիտարկվում է գիտելիքի և ինովացիոն տնտեսության կառուցման համատեքստում:

Հանդիպման ավարտին “Fitch Ratings” վարկանշային կազմակերպության փորձագետ Էդ Պարկերը շնորհակալություն է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանգամանալից զրույցի և օգտակար մեկնաբանությունների համար:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32