Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Երևանում կբացվի «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը
22/03/2016 23:12
Կիսվել

Երևանում կբացվի «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորած պատվիրակության հետ: Առանձնակի կարևորելով հայկական երկու պետությունների մայրաքաղաքների, ինչպես նաև ԼՂՀ շրջանների և Երևանի վարչական շրջանների միջև հաստատված սերտ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ նախանշված բոլոր ուղղություններով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքները հաջողված են և ընթանում են ըստ ժամանակացույցի

«Երևանի և Ստեփանակերտի, ինչպես նաև ԼՂՀ շրջանների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Ամեն ամիս մեր պատվիրակությունները և աշխատանքային խմբերն այցելում են ԼՂՀ: Միայն անցած տարվա ընթացքում շուրջ 60 այց է իրականացվել ԼՂՀ, փոխադարձ 40 այցով էլ Արցախից են հյուրընկալվել Երևանում: Այս համագործակցության շրջանակներում մենք իրականացնում ենք տարբեր ծրագրեր, որոնց ուղղությունները գնալով ընդլայնվում են»,- ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով Երևանում նախատեսվող «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսի անցկացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու միջոցառման կազմակերպմանը:

«Մենք ողջունում ենք «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսի անցկացումը Երևանում և պատրաստ ենք աջակցել նախաձեռնության կայացման հարցում: Համոզված եմ, որ ցուցահանդեսը կտա իր դրական արդյունքները և կկրի շարունակական բնույթ՝ օգնելով Արցախի արտադրողներին, նաև նպաստելով Երևանում արցախյան ապրանքների առավել ճանաչելի դառնալուն»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր գոհունակությունն է հայտնել երկու մայրաքաղաքների միջև իրականացված ծրագրերի վերաբերյալ և ընդգծել, որ իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել համագործակցության բոլոր ուղղություններով:

«Այսօր ամեն արցախցու համար է տեսանելի Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված համագործակցության հաջողությունն ու կարևորությունը, որում մեծ է անձամբ Ձեր ներդրումը, պարոն քաղաքապետ: Ու համոզված եղեք, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում այն մշտական պատրաստակամությունն ու աջակցությունը, որ ցուցաբերվում է Երևանի կողմից»,- նշել է Արթուր Աղաբեկյանը:

Նաև կարևորելով Երևանում «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսի անցկացումը՝ ԼՂՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամության համար:

«Արցախում գործունեություն ծավալող ձեռնարկությունների համար Երևանում ցուցահանդեսի կազմակերպումը հրաշալի առիթ է՝ ներկայացնելու սեփական արտադրանքը: Ու վստահ եմ, որ այս միջոցառումը համագործակցության նոր սկիզբ կդառնա երկուստեք հարաբերությունների ամրապնդման հարցում՝ նպաստելով Արցախի տնտեսության զարգացմանը»,- ընդգծել է ԼՂՀ փոխվարչապետը:

Հանդիպման շրջանակում ԼՂՀ-ում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն աջակցության և բանակ-հասարակություն կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

«Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը կբացվի ապրիլի 2-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25